Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Իվան Վոլինկինին: Ս.Կոպիրկինը ծնվել է 1962 թ-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, նա Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:





































