25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում. ոստիկանություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ևս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:  Առավոտյան հավաքի կազմակերպիչները, վտանգելով հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ առանց երթուղու մասին հայտարարելու, քաղաքացիներին վազքով առաջնորդել են Բաղրամյան պողոտայով ՀՀ վարչապետի նստավայր, իսկ հետո մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պահպանվող այլ օբյեկտների՝ պետական մարմինների շենքեր՝ արգելափակելով դռները, ավելի վաղ կոչ անելով խմբերով […]

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի տվյալներով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան  Մաշտոց-Թումանյան […]

Ոստիկանությունը կրկին դիմել է լրագրողներին

Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված:

Մի կարևոր հոգևոր օրենք

Եթե ուզում եք լավ օրեր տեսնել, պետք է կյանքը սիրել: Պետրոս առաքյալը մի կարևոր հոգևոր օրենքի մասին է հիշեցնում, ասելով՝ «ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց… թող հետ քաշվի չարից ու բարին անի, թող խաղաղություն փնտրի ու գնա նրա ետևից»: Այս քանի օրն ատելությունը շատացել […]

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Ermenihaber.am-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները: «Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների […]

Քաղաքացին պառկեց ոստիկանական մեքենայի տակ. բախումներ կառավարության մոտ

Կառավարության շենքի մոտ արդեն բախումներ են: Ոստիկանությունը բերման ենթարկեց ուսանողական շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանին: Նա մինչև վերջ դիմադրում էր: Մի քաղաքացի մտավ ոստիկանական մեքենայի տակ, նրան չի հաջողվում դուրս բերել: Նա փորձում է իր քայլով պաշտպանել բերման ենթարկված ուսանողներին:

Փաշինյանը փորձում է շրջափակել Կառավարության շենքը. պայթունավտանգ իրավիճակ է

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները վաղ առավոտյան փորձեցին մոտենալ կառավարության շենքին, սակայն այստեղ բազմաթիվ  ոստիկաններն արդեն կենդանի շղթա են կազմել: Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սերժ Սարգսյանի առաջին նիստն է կառավարության շենքում, ուստի իրենք առավոտից շրջափակելու են կառավարական շենքերը եւ թույլ չտան, որ մարդիկ ներս մտնեն: Փաշինյանի […]

Աստծո գլխավոր պայմանը՝ քո հավատը

Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Հիսուսը գնաց նրա տուն և նստեց ճաշելու։ Քաղաքում մի պոռնիկ կին կար, որ երբ լսեց, թե Հիսուսը փարիսեցու տանն է, մի շիշ անուշահոտ ազնիվ յուղ վերցնելով՝ եկավ փարիսեցու տուն։ Նա, հետևի կողմից Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և մազերով սրբում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի