Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Երևան քաղաքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:




































