27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ֆուրշետ եւ դասական երաժշտություն. 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։ «Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման […]

Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել […]

Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց

«Հրապարակ»-ը գրում է.  «Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը […]

Փաշինյանն իրեն նշանակել է, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է…

«Հրապարակ» -ը գրում է. Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ – Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ ղեկավար մարմնում որոշել են, որ հաջորդ նախարարը լինելու է թիմից՝ սրսուռ ՔՊ-ական։ Բայց դուք բազմիցս հայտարարել եք` եկեք միասնական լինենք, չպառակտենք ազգը․ պետության համար ծանր փուլում իշխանությունը չպիտի՞ առաջնորդվի անձանց պրոֆեսիոնալիզմով, ոչ թե կուսակցական պատկանելությամբ։ – Եկեք երկու դաշտերը չխառնենք […]

Ինչ է սպասվում մեզ Արհեստական բանականության և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում /Տեսանյութ/

Արհեստական բանականության (AI) և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում մարդկությունը բախվում է խորքային մարտահրավերների: Աճող մտահոգություն կա, որ որ մենք մոտենում ենք անկառավարելի իրադարձությունների շեմին՝ լինի դա ԱԲ-ի ապստամբություն կամ ծրագրավորված ինքնոչնչացում կամ հետդարձի հնարավորության կորուստ: Տրանսհումանիստական գաղափարախոսները քննարկում են մարդուն հիմնովին վերափոխելու կամ նույնիսկ փոխարինելու հնարավորությունները: Արդյո՞ք անխուսափելի են այս սարսափազդու կանխատեսումները, թե՞ մարդիկ […]

Եղիշեի վանք

Ճարտարի հնօրրանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եղիշեի վանքը, որը գտնվում է Ղուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին: Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ: Եկեղեցին ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուներ, ծածկը թաղակապ է: Բեմի երկու կողմից կան ուղղանկյուն հատակագծով խորաններ: Պատերում բացված են երեք մեծ […]

Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է Վարդան Օսկանյանի հետ իմ զրույցի շարունակությունը։ Այս հատվածում խոսել են ընդդիմության հնարավոր անելիքների, Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր լուծումների մասին։ Վահե Հովհաննիսյան  Այս իշխանությունը 2021-ին վերարտադրվեց «Ապագա կա, ապագա» կարգախոսով։ Իրականությունն այն է, որ այսօր արտագաղթի, հայրենալքման ահռելի պոտենցիալ է կուտակվել, որը սկսում է արդեն իրացվել։ Ավանդական ուղղություններին գումարվել են նորերը, […]

Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել . Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականին168.am

Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում ենք հատվածներ հարցազրույցից. «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի