12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել է կոճի մի բարակ թել. Սուրեն Սահակյան

«Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ը, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորույթուն ունեն։ Այդպիսիք չանելը ճակատագրական հետևանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաև՝ որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր ա իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։ Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք […]

Երկրաշարժի օջախի էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ

Հայաստանում գրանցված երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է։ Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի օջախի էներգիան արդեն պարպվում է։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում։ Հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը, մասնագետների գնահատմամբ, կայուն վիճակ է և ցույց է տալիս, որ օջախի էներգիան […]

«Չի կարող իզմեր չունեցողը Արցախի հերոսների շարունակությունը լինել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արիստոտելը հուշում է, որ անթույլատրելի է փորձել հավասարեցնել անհավասարը: Չի կարող իզմեր չունեցողը Արցախի հերոսների շարունակությունը լինել: Հ.Գ. «Հեղափոխության», ընդդիմության, ռեւանշիզմի, հնի եւ նորի բաժանմանը կանդրադառնամ առաջիկայում»:

Վարչապետը շրջանցում է Գյումրիի մասին խոստումը. հանդիպման վայրը՝ Վանաձոր

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»։  […]

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրինագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված […]

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը /տեսանյութ/

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը: Այս մասին գրում է VNews.am-ը: Իտալացի ֆուտբոլիստը, ակնարկելով 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը Ա Սերիա, հայերեն հարցրել էր. «Միկի, Իտալիա կայֆ ա, չէ՞»: Մխիթարյանը թվիթերյան էջով ռեթվիթ է արել Բալոտելիի տեսանյութը և այն ուղեկցել ուրախ էմոջիներով: Բալոտելին մտերիմ հարաբերություններ ունի հայազգի K-1-ի […]

Ավտոմաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. 168 Ժամ

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի […]

«… Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում». Փաշինյանի նոր զեղումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է ներկայացրել: «Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում, Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք, Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:  

ՊՆ-ի վերեւներում պարգեւավճարների գաղտնի «օպերացիա» են նախապատրաստում. Իրավունք

Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից: Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, եւ հետո՝ ստորին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի