16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորման որոշում կայացրեց։ Հիշեցնենք, Գուրգեն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով։ Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

Արարատ Միրզոյանը խոսեց, նրան լռեցրին: Մանկավաճառության մաֆիան շատ ավելի հզոր է, քան թմրաբիզնեսը. փաստաբան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի բանախոսները՝ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը եւ փաստաբան Մարատ Կոստանյանն անդրադարձել են սկանդալային հարցի՝ մանկավաճառությանը եւ օրգանների դոնորությանը: https://www.youtube.com/watch?v=PgZG-H-htOE Մանրամասները`տեսանյութում: 

Փաշինյանին պետք է կանչել քննիչ հանձնաժողով: Ապրիլյան պատերազմի մասին ամենակարեւոր տեղեկությունը հայտնել է վարչապետը /տեսանյութ/

Աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ դու հաղթել ես. Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծմանը`հավելելով, թե այդ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է. «Մամուլից տեղեկացա, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից […]

Միհրան Հարությունյանից ղազախի նոկաուտն ավարտվել է երկրպագուների միջեւ ծեծկռտուքով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում իր չորրորդ մենամարտում նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին: Մենամարտի ավարտից հետո հայ և ղազախ ֆանատների միջև սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերածվել:  

Ողբերգական վթարի զոհը նախկին փոխմարզպետի որդին է: Մի քանի օրից Վազգենի հարսանիքն էր

Հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։ Վազգեն Մանասյանը Հրազդանի Ջրառատ թաղամասից էր, օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։ Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը:  

«Դու ոստիկան չես, դու սրիկա ես»․ միջադեպ՝ Երևանում․ News.am /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է,  թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։ NEWS.am–ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել […]

Վարչապետի պնդումները իր թափանցիկության մասին վերաբերում են միայն խորովածի փառատոններին եւ գինու փարթիներին. Շարմազանով /տեսանյութ/

Ինչ է կատարվում Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ`ներքին եւ արտաքին մարտահրավերներ:ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի շուրջը զարգացող արտաքին մարտահրավերներին, նշելով, թե վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ռազմական բյուջեն պետք է ավելացվի, մինչդեռ հակառակն է անում այն պարագայում, երբ հարեւան Ադրբեջանը մոտ  տոկոսով ավելացրել է սպառազինությանը հատկացվող […]

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է․ Երվանդ Վարոսյան

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։  Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։  Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ […]

Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անկեղծ լինեմ՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր: Այս գործի իրավական ընթացակարգերի իդեալականությանը հատուկ եմ հետևելու»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի