Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը: «Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի և ես զբաղվեմ լեզվագիտության զարգացմամբ, երկու տարում խոստանում ենք սեղանին դնել […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտ եմ, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում եմ սովորել, հպարտ եմ, եւ, այսօր ավելի մեծ էր հպարտությունս, երբ իմացա, որ բանասիրականի պրոֆեսորադասախոսական կազմը միացել է ուսանողների դասադուլին,/3 բացառությամբ/ որպես նախազգուշական գործադուլ․․․ Մայրենի լեզվի, հայոց պատմության եւ մեր ազգային-ավանդական արժեքների համար այսօր պայքարող ուսանողները եւ նրանց […]
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ – Լավրովը Երեւանում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորմանը, եթե կողմերը պատրաստակամություն հայտնեն։ Արդեն իսկ գրում են, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթացներ են սկսվել՝ Մոսկվայի նախաձեռնությամբ։ – Հարցը բաժանենք երկու մասի․ ինչ է կատարվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ դրա շուրջ ծավալված քաղաքական պատմության մեջ […]
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին: Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը: «Իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, […]
ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է նվիրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին՝ գրելով․ «Որպես մեծահոգի մարդ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ. Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, […]
«Եկեղեցու վրա հարձակվողները թուրքից սերված են: Հայոց եկեղեցու վրա թուրքերը, մոնղոլներն են հարձակվել եւ սատանան: Նրանք, որ հարձակվում են եկեղեցու վրա, խավարի զավակներն են: Եկեղեցու համար մենք նահատակվել ենք: Կատարվում է գրվածը: Աստծո անունից բան ենք խոսում, սրանք պայթվում են: Էս ԼԳԲՏ-ն սատանայի կամակատարներն են: Սրանք պետական համակարգը պետք է վերցնեն սրանք, գրված է»,-հայտարարեց գյումրեցի […]
«Շատ ճիշտ են անում»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Նա անդրադարձավ նաև սեռական փոքրամասնություններին, վարչապետի օրինակելի պատմական կերպարին՝ Պապ թագավորին: «Հայոց լեզուն, հայոց պատմությունը ուզել են վերացնեն թւրքերը, պարսիկները, մոնղոլները: Ինչո՞ւ ենք էս առարկաները հանւմ դպրոցներից, այլասերվածությունն ենք բերելո՞ւ: Այո, նման նախարարները պետք է դուրս […]
























