20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տավուշում ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավորվել է զինծառայող

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա […]

Ավելի քան 700 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Լրագրող Փաշինյանը գիտեր՝ ինչ բան է անմեղության կանխավարկածը, իսկ վարչապետ Փաշինյանը՝ոչ

Դեժավյու ֆեյսբուքյան էջը, որը պարբերաբար հրապարակումներ է անում լրագրող Նիկոլ Փաշինյանի հոդվածներից, գրում է. ««Հայկական ժամանակ»-ի 1999-ի հոկտեմբերի 19-ի «Մեղավորության կանխավարկած» խմբագրականում Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ներկայումս հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ամենաբնորոշ իրողությունը, թերեւս, մեղավորության կանխավարկածն է։ … յուրաքանչյուր քաղաքացու ի վերջո կարելի է կասկածով նայել եւ հիմնավոր կասկածներ ունենալ, որ նա ինչ-որ բանում, այնուամենայնիվ, […]

Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք. առերեսման գործողություն նույնպես տեղի չի ունեցել. պաշտպան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ վերացնելու Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ Արա Բաբլոյանի գործով լրացուցիչ քննությունը դեռևս չի ավարտվել ու նման պայմաններում Արա Բաբլոյանի նկատմամբ այլևս չի կարող կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Եթե նախաքննական մարմինը, այնուհետև դատախազությունը, ըստ […]

«Դալմա Գարդեն մոլ»-ը չի գործի մինչև հունվարի 14-ը

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է տարածվել, որում նշվում է, որ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից, այն չի աշխատի մինչև ս.թ. հունվարի 14-ը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև «Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ […]

Ուկրաինական ինքնաթիռը խոցել է Իրանը․ Ռոհանիի խոստովանականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթերյան էջում խոստովանել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի ԶՈւ կողմից: «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո ԱՄՆ կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել։ Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ […]

Ո՞ւմ համար կառավարությունն այդքան առատաձեռն գտնվեց․ 168․am

168.am-ը գրում է․ «Այս տարվա սկզբից գործողության մեջ մտավ Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթը։ Դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի։ Որքան էլ ժամանակին այդ փաթեթը մեծապես կարևորվում էր հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության հետագա զարգացումների համար, այնուհանդերձ ընթացքում այն բազմիցս վերանայվեց։ Եվ հիմա ունենք այն, ինչ հունվարի 1-ից այլևս գործողության մեջ է։ […]

Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը: Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու […]

Իրավապահ համակարգը բարդ խնդրի առջև է․ Ժողովուրդ

«Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Գլխավոր դատախազության առջեւ հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում […]

Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում․ 168.am

168.am-ը գրում է․ «Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի