24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ․ Politik.am

Politik.am-ը գրել է. Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:

Politik.am-ը կառավարության իր աղբյուրներից ճշտել է, որ հոդվածն իրականում պատվիրված է և բավական թանկ է արժեցել։ Կառավարության մեր աղբյուրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննություն իրականացնել և համացանցի բաց աղբյուրներից պարզել իրականությունը։

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի և ծառայությունների մասին (հոդված կարող եք պատվիրել այստեղ)։ Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել  միջին թանկության ծառայություններ մատուցող։ Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկա են հավելյալ ծառայություններ, որոնք գինը կարող են հասցնել մինչև 6 940 000 դրամ։ Այդ ծառայություններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերեն թարգմանություն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 և ավել դիտում 99 430 դրամ, հոդվածի պատրաստում փորձագետի կողմից 248 575 դրամ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությանը գովաբանող հոդվածի դեպքում պատվիրատուն օգտվել է նաև հավելյալ ծառայություններից։ Հոդվածի հեղինակը հայտնի լրագրող FRANK NIENHUYSEN, ով գրում է քաղաքական և տնտեսական թեմաներով։ Եթե հաշվի առնենք նաև այս հանգամանքը, ապա կառավարությանը գովաբանող հոդվածը պատվիրատուի վրա նստել է ավելի քան 6 մլն 900 հազար դրամ։

Այս պահին դեռևս հստակ չեն տեղեկությունները, թե հոդվածի համար ով է վճարել։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով նաև թերթի այդ հրապարակման լուսանկարը։

«Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»,-գրել էր Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ