22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն ու իմքայլականները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման․ 168 Ժամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին: Ըստ նախագծի՝ Սահմանադրության փոփոխությունները կարող են հանրաքվեի դրվել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն` […]

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել ղազախների հետ․ Հրապարակ

Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենանե­րի ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպու­թյունների համար տագնապա­լի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հա­յաստան ներկրված ավտոմեքենանե­րի հիմնական գնորդներն էին։  Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, ու դրա մեծագույն մասը՝ Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կա­տարված ու […]

Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»․ 168 Ժամ

Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ […]

Ոստիկաններն ապշած են իշխանության «ցինիզմից»․ Հրապարակ

Օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը, որտեղ ոստիկանության գործողությունները՝ ՎԵՏՕ-ին եւ «Ադեկվադներին» բերման ենթարկելու հետ կապված, ներկայացվել էին որպես սաբոտաժ եւ հակաիշխանական գործողություններ, վրդովեցրել է ոստիկաններին։ Նրանք ապշած են այդ «ցինիզմից», որ նախ՝ իշխանությունն իրենց կարգադրում է նման գործողություն իրականացնել, ապա, երբ տեսնում է, որ հանրային ընկալումը բացասական է, մեղքը գցում է իրենց վրա։ Ուժայիններում հասկացել […]

Ռեստորանի վրա հարկային ուղարկելու սկանդալային պատմություն՝ վարչապետից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության. միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:  Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը […]

ՊԲ-ն՝ Արցախի «էլիտար» զորամասի և պաշտոնյաների որդիների ծառայության մասին

Ի պատասխան auroranews.am-ի <<Արցախի <<էլիտար>> զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու <<ինքնասպանության>> դեպքերը. Ուշագրավ մանրամասներ>> վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է […]

Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ ««Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված՝ ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով… «Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են”,-հայտարարել է տիկին […]

ՀՔԾ պետը բարոյական իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել ԶԼՄ մասին. Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․  «Երբ ՀՌՀ-ն ի վերջո հայտարարում է, որ Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը խախտել է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի սկզբունքը, իսկ ՀՔԾ-ն հրապարակայնորեն հորդորում է ՀՌՀ-ին ձեռնպահ մնալ քրեական գործերի և ՀՔԾ գործունեության մասին վերլուծություններ անելուց, ապա ՀՔԾ պետն առնվազն պետք է գիտակցի, որ մասնագիտական աշխատաշուկայում ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի ձախ կոշիկն իրենց […]

Հակաքրիստոսի դրոշմի ազդեցությունը լինելու է մարդու ԴՆԹ-ի վրա, որով նա զրկվելու է ինքնակառավարումից

1. Արդեն իսկ ,, հակաքրիստոսի դրոշմ,, արտահայտությունը մոլորություն է և սխալ ուղղությամբ է մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում, քանի որ Հայտն։ 13_րդ գլխի գազանը դա նեռը չէ, այլ համաշխարհային կայսրությունը 666 սիմվոլով, 2. Մարդկանց դրոշմումն ակնհայտ չի լինելու, ինչպես շատերը սխալմամբ կարծում են։ Այլ նենգ խաբեությամբ է կատարվելու, 3. Մարդկանց դրոշմումը կատարվելու է մինչև հակաքրիստոսի թագադրումը։ Նեռը գալու […]

Արցախում զինվոր է վիրավորվել

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի