2015-ին դուք եղել եք լրագրող, ՍԴ ձևավորումն ընկալում եք այնպես, ինչպես նախկինո՞ւմ եք ընկալել. Գևորգ Պետրոսյանը՝ Վահագն Հովակիմյանին
ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցերին, ասաց, որ ներկայիս Սահմանադրական դատարանը կազմավորված չէ 2015-ի խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան: «Մենք այսօր չունենք 2015 թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ: Եվ եթե իրավիճակը մնա այսպիսին, մենք առաջիկա 15 տարիներին այդպիսին չենք ունենալու»,- նշեց Վահագն […]





































