23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գլխավոր ֆեյքապետը, ով թելադրում է արդեն ընտանիքներին ուղղվող հայհոյանքն ու ատելությունը Նիկոլ Փաշինյանն է. Բաբկեն Հարությունյան /տեսանյութ/

 «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կողմից «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԺ, Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված դատական հայցերի և պետական կառույցներիոչ թափանցիկ գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ նկատելով, որ այս առումով պետական համակարգում լուրջ հետընթաց է գրանցվել: Նախկինում, ըստ բանախոսի՝ թեեւ թերություններով էր պատասխան լինում իրենց հարցումներին, «հիմա էս […]

Սամվել Բաբայանի հայտարարությունն ամբողջովին հիվանդ երևակայության արգասիք է. Արտակ Զաքարյան

Օրերս ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել և նշել. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը։ Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը: Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունը։ Պաշտպանության […]

Այս մեղքի անունը Նիկոլի հեղափոխություն է. Հայելի

«Նա կարել ու ձևել է սահմանադրությունը, սակայն անգրագետ հայտարարություն է անում, չի հասկանում, որ ՍԴ-ի նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, նա անգամ դա չի հասկանում, բայց ոչինչ: Նա ընդամենը ՍԴ նախագահ է: Նա որևէ ճյուղի ղեկավար չէ»: Այս բնորոշումն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Այս խոսքերի հեղինակը ԱԺ […]

Պահեք այնպես, որ կարողանաք սեփական անձը զսպել սովորեք

Ինչպես Պահք պահել: Պահեք այնպես, որ կարողանաք սեփական անձը զսպել սովորեք: Մի հայհոյեք, ֆեյսբուքում վատ բաներ մի գրեք, ներեք, զիջեք, ներողություն խնդրեք, մի բամբասեք, սանձեք լեզուն: Համբերեք ու դիմացեք: Առակների գիրքը կարդացեք: Սիրաքի գիրքը: Սաղմոսներ: Գոնե 4 Ավետարաններից մեկը կարդացեք: Կենդանական ծագման կերակուր մի կերեք: Եղածն էլ քիչ կերեք: Եկեղեցի գնացեք: – Այսօր սկսվում է […]

Ո՞ւմ գրպանն են գնում Սորոսի փողերը, նախկին օլիգարխների եւ պաշտոնյաների մուծումները. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է Ըստ հավաստի տեղեկությունների՝ Հայաստանում կա, այսպես կոչված, «սև դրամարկղ», որից ֆինանսավորվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի պետական այն գործիչները, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված «սև հրահանգները»: Վերոնշյալ դրամարկղի միջոցները գոյանում են են թե՛ Սորոսի հիմնադրամից, թե՛ տեղի օլիգարխներից, թե՛ նախկին պաշտոնյաների վճարած «փրկագներից»: Ըստ երևույթին գումարների փոխանցման ձևերը տարբեր են: […]

Կոռուպցիա ոստիկանությունում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

Փոխնախարարը յուրացրե՞լ է զենքը: ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել զենքի գնման մրցույթի հարցով. РИА Новости

РИА Новости– տեղեկացնում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել` ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով։  Կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նյութերի՝  ՀՀ-ում առաջին քրգործի հարուցումից հետո պաշտպանության […]

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է մինչև +17 աստիճան տաքություն

Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում […]

Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել

«Անսահման վստահում եմ Սերժ Սարգսյանին», – այս մասին հայտարարում է 2016-19 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ Դավիթ Մկրտչյանը եւ շեշտում.  «Շախմատից քիչ,  թե շատ  հասկացողը, կհասկանա, որ չորրորդ կարգայինը մինչեւ մի քսան  քայլ չանցնի, չի կարող  հասկանալ Սուպեր Գրոսմայստերի կատարած քայլի իմաստը: Դուք ասում եք, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, էսքան բան չէր լինի, իսկ ես  բազմիցս ասել եմ, որ  Սերժ Սարգսյանի այդ քայլը անձնազոհություն էր, հակառակ դեպքում կլիներ ավելի վատ, ու  դուք էլ արդեն  կմեղադրեիք  Սերժին՝ հեռանալու համար: Դուք ասում եք, որ Լեննականում կամ Ռադիոյի Տան  դեպքից հետո պիտի բռներ, ես էլ  ասում եմ, որ կլիներ ավելի վատ, ու դուք հիմա էլ կասեիք,  որ այդ քայլով գազազացրեց ժողովրդին:  Սերժ Սարգսյանը  երբ խոսի, ամեն ինչ պարզ կդառնա. հիմա կասեք՝ բա խի՞  չի խոսում՝ էդ էլ մի  քսան քայլից  կհասկանաք: Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել,  Նիկոլ Փաշինյանն  էլ երբեք ճիշտ չի եղել:  Կգա ժամանակը՝ Նիկոլ Փաշինյանը իր մեջ ուժ կգտնի ու կասի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք  սխալվեցինք: Սիրելի  չորորդ կարգայիննե՜ր, մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը անիմաստ վերլուծություններով,  պարզապես վստահեք Սերժ  Սարգսյանին, եւ ամեն ինչ լավ կլինի»:

Պարույր Հայրիկյանը դիմել է Արամ Ա-ին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ մասնավորապես  նշելով. «Մեծարգո Վեհափառ, այսօր Ձեր ենթակայության եկեղեցիներից  մեկում մասնակցեցի Սուրբ  պատարագի արարողությանը եւ եւս մեկ անգամ  արձանագրեցի, որ Ձեր ենթակա  կառույցներում որեւէ  կերպ չի հիշատակվում Էջմիածինը, Հայաստանը, իսկ Կիլիկիո տարագյալ  կաթողիկոսը՝  մի քանի անգամ։  Ձեր կառույցի եւ Ձեր անձի հիշատակմանը բնականաբար, դեմ չեմ, բայց չեմ կարողանում  հասկանալ, թե այսպիսի  սրբազնագույն ազգային արարողության ժամանակ ինչպես է, որ Տիրոջ բարիացակամությունը  չի խնդրվում Մայր  Աթոռի եւ Հայաստանի վերաբերյալ։ Տառ առ տառ հետեւելով ողջ արարողակարգին  (նաեւ մասնակցելով  ապաշխարհության  կարգին) ես զարմանքով նկատեցի, որ Տեր ողորմեա շարքում «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութիւն,  ննջեցելոց արքայութիւն» խոսքերն են նախընտրելի համարվել «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութին  հւն,  Ազգիս Հայոց, սէր, միութիւն» հատվածի փոխարեն։ Սա միակ նախադասությունն է, որտեղ  հիշատակվում է  «Ազգն Հայոց» եւ նրա համար որպես ազգային հավաքականության գլխավոր գործիք խնդրվում  է «սեր, միություն»։  Եվ բաց է թողնվում։ Մտահոգեց ինձ այս դրվագը եւ իմ պարտքը համարեցի սրտիս խոսքն ուղղել Ձեզ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի