23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չնայած առաջին օրվա ձյանը՝ Սուրենյանը տաք փետրվար է խոստանում

Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։ «Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։

Եթե ձյուն է գալիս, տնտեսությունը զարգանալու է․ վարչապետի կանխատեսումը

Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020-ը բերքառատ տարի է լինելու եւ ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»,-նշել է նա:

Դառնում եք պետական հեղաշրջման մասնակից․ Արփինե Հովհաննիսյանը՝ իմքայլականներին /տեսանյութ/

168.am-ը հայտնում է․ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Փոփոխության բովանդակությունը ըստ էության հետևյալն է․ առաջարկվում է՝ եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, միևնույն է՝ այն քվեարկության դրվի ԱԺ-ում: Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝  ո՞րն է սրա նպատակը: […]

Վարչապետի ասածից հետո բանակում դեպքերը հաջորդում են մեկը մյուսին․ Ժողովուրդ

«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը: Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի […]

Իշխանությունը տագնապած է․ Վանեցյանը քաղաքական դա՞շտ է մտնելու․ Հրապարակ

«Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։ Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող […]

«ժողովրդի իշխանությունն» ուզում է Սահմանադրություն փոխել առանց ժողովրդի․ Փաստ

«Նախօրեին պարզվեց, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախաձեռնում են փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրել։ Արտաքուստ արտառոց բան չկա:  Բայց ԱԺ նախագահի համապատասխան հայտարարությունը ԱԺ կայքում մնաց ընդամենը մի քանի ժամ: Մասնագետներն արդեն խոսում էին այն մասին, որ նման ռեժիմով ու նման ժամկետներում ԱԺ արտահերթ հրավիրելն ու միանգամից երկու ընթերցմամբ քննարկելը հակասում է ԱԺ […]

ԵԽԽՎ-ի համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է ՀՀ-ին. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․ «ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է Հայաստանի Հանրապետությանը, ինչը կարող է էապես վնասել մեր երկրի միջազգային վարկին:  Ամիսներ շարունակ ուղղակիորեն հրապարակավ ահազանգել եմ, որ անհրաժեշտ է հարցը կարգավորել վերանձնային հարթության մակարդակում՝ ապահովելով առավելագույնս իրավական պետությանը հարիր գործիքակազմ: Այդպես էլ լսող չեղավ: Ճիշտ հակառակը… Հիմա դրսից են մեզ դաս […]

ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» և «սառը ցնցուղ»՝ Փաշինյանի համար. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» Փաշինյանին ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ… ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքստից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից…. Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք […]

«Մերժեցին պետականություն ունենալու հայի իրավունքը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերժեցին պետականություն ունենալու հայի իրավունքը Պարտավոր ենք գտնել հակաթույնը Երբ մեկ տարի ութ ամիս առաջ նիկոլականությունը մերժեց նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, մարդիկ մտածում էին, որ արժանի են, որ այո, պետք էր մերժել, քանի որ մի շարք օբյեկտիվ, իրական եւ նաեւ որոշ սուբյեկտիվ ընկալումներ ունեին իշխանության […]

Սորոսականները պիղծ, անհայրենիք գործակալներ են, ովքեր Նիկոլի ձեռքով ուզում են քանդել Հայաստանը. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

«Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրեն թույլ տվեց քաղաքական էթիկայի լրջագույն խախտում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրանը անդրադառնալով օրեր առաջ Կապան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի, ինչպես նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Վերջինիս պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ստերն անվերջ են: «Երբ բացում ենք նրա հեղինակած գիրքը, տեսնում ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի