24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ ենք սովորելու ուրիշների վրա մուննաթ գալուց առաջ մի պահ հայելու մեջ նայել ու հիշել, թե մենք ի՞նչ ենք արել

Անընդունելի է մեր որոշ հայրենակիցների զայրույթը ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի արտահայտության մասին, որը նա արել է Չինաստանից մեր հայրենակիցների էվակուացիայի առիթով։ Մարգարիտա Սիմոնյանը նշել էր, թե նախկին խորհրդային երկրները էլի մնում են Ռուսատանից կախվածության մեջ, չնայած անկախության երկար տարիներին, եւ դա արել էր ընդգծված մեծապետական ոճով։ Եկեք մոռանանք, որ այս տիկնոջ ազգանունը -յանով է ավարտվում, եկեք հիշենք, որ նա Ռուսաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանի հայրենասեր, եկեք հիշենք, որ նա ռուսական պրոպագանդայի գլխավոր գործիքներից մեկի ղեկավարն է։

Ի՞նչ ենք հակադրում նրա ասածին․ ո՞ւր է մեր ազգային ավիափոխադրողը, որին այս պահին, թեկուզ մեծ ծախսերի գնով կարելի էր ուղարկել մեր հայրենակիցների ետեւից։ Դրա փոխարեն հպարտանում ենք, որ մի խումբ հարկատուների հաշվին հարկատուների մի այլ խմբի 50 եվրոյով Հռոմ ենք ուղարկել։

Ի՞նչ դիվանագիտական աշխատանք է կատարվել Երեւանից եւ Պեկինում այլ դեսպանատների հետ, որպեսզի մեր հայրենակիցները տեղափոխվեին հնդկական, գերմանական, կամ մալայական ավիափոխադրիչներով։ Դրա փոխարեն ԵԱՀԿ դեսպաններին շարունակաբար բացատրում ենք ՍԴ փոխելու անհրաժեշտությունը։

Անգամ Չինաստանի հետ ազատ վիզային ռեժիմը փակվեց մեծ ուշացումով։

Ե՞րբ ենք սովորելու ուրիշների վրա մուննաթ գալուց առաջ մի պահ հայելու մեջ նայել ու հիշել, թե մենք ի՞նչ ենք արել։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ