24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

««Պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» խոսքերն առանձնապես չեմ էլ սիրում, մանավանդ, որ այդ բառերը վարչապետն է ասում». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողությունները: Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում մեկնաբանել, պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում»:   Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանները ներխուժել էին Արամ Վարդանյանին պատկանող առանձնատուն, որի ժամանակ կոտրել էին ապակիներ, ջարդել ճաղավանդակները և խուզարկել տունը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: […]

Մի՛ վախեցիր նրանցից. Մեծ պահք, օր տասներկուերորդ

Մեծ պահք, օր տասներկուերորդ Աստված ասում է. – Պիտի պահես իմ պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որոնք հաղորդեցի քեզ: Եթե հնազանդվես այս բոլոր պատվիրաններին, պահես ու գործադրես դրանք, ապա քո Տեր Աստված կկատարի իր ուխտն ու ողորմածությունը, ինչպես որ երդվել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի և կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո ծնունդները, քո երկրի բերքը: […]

Ատելության խոսքը կքրեականացվի․ բուռն քննարկված նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն 91 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը, որոնցով առաջարկվում է հրապարակային բռնության քարոզը, այն արդարացնելը քրեականացնել: Ձեռնպահ քվեարկողները ԲՀԿ-ականերն էին։Արման Աբովյանը նշեց, որ կներկայացնեն իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնությանը կողմ քվեարկեց, սակայն նշեց, որ հաջորդ ընթերցումներին իրենք ևս […]

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստան ժամանող ուղևորներին հարցաթերթիկ են լրացնել տալիս, սակայն դրանք հետ չեն վերցնում. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևան ժամանելիս ինքնաթիռում հարցաթերթիկ են տրամադրել բոլոր ուղևորներին, որպեսզի լրացնեն անուն–ազգանուն, հեռախոսի համար, ՀՀ–ում բնակության հասցեն։ Նպատակը, ըստ նրա, այն է, որ որևէ մեկի մոտ նոր կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել մյուսներին։ Սակայն լրացված հարցաթերթիկն այդպես էլ չեն հավաքել։ Գրառման մեջ ասվում է. «Երբ օդանավը ժամանում […]

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ. «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։ Հասարակական բուռն քննարկումների և դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության […]

Հանրայինը շարունակել է «ԱՅՈ»-ի քարոզին ավելի շատ ժամանակ հատկացնել. «Մեդիա պաշտպան»

Փետրվարի 27-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 160 րոպե 16 վայրկյան, որից 19 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 38 րոպե 41 վայրկյան ՝«ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 101 րոպե 50 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը […]

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների […]

«Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ իշխանությունները զբաղված են սև ու սպիտակի, այո ու ոչ-ի, դավաճան ու հերոսի բաժանելով հասարակությանը՝ թշնամին փորձում է դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է։ Ապրեն մեր զիված ուժերի սպաներն ու զինվորները՝ թշնամու դիվերսիան կանխելու համար»:  

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի