26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ և այլն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն […]

Սրանց չի կանգնեցնում անգամ երկրում ստեղծված արտակարգ դրությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից մերձիշխանական «Սիվիլնեթն» ու «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը, այսօր էլ իրեն բինզեսմեն հորջորջող ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից ֆինանսավորվող Armenia.im աղբակույտը կեղծիք են տարածում, թե իբր Կաթողիկոսը լքել է Հայաստանը: Սրանց չի կանգնեցնում անգամ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Չի կանգնեցնում նույնիսկ հիմա, երբ բոլորը՝ անկախ […]

«Սիվիլնեթը» ապատեղեկատվություն է տարածում՝ հրճվանք տարածելով Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում

«Սիվիլնեթը» ապատեղեկատվություն է  տարածում՝ հրճվանք տարածելով Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հարգելի լրագրողներին ապավինել իրենց մասնագիտական որակներին և չտրվել գայթակղությունների։ Մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել […]

Գիշերվա ժամը 1։30 րոպե դուռս ծեծեցին 2 ոստիկան եւ պահանջեցին, որ ես հեռացնեմ Ֆեյբուքյան գրառումը

Հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը տեղեկացնում է, որ իր գրառման համար իրեն են այցելել ոստիկանները եւ հորդորել հեռացնել գրառումը։ Նա, մասնավորապես, նշում է.«Հենց հիմա, գիշերվա ժամը 1։30 րոպե դուռս ծեծեցին երկու ոստիկան եւ պահանջեցին որ ես հեռացնեմ Ֆեյբուքում արված այս գրառումը «Հայաստանում վարկվածների թվից երկու հոգի գտնվում են ծանր վիճակում» հղումը՝ worldometrs.info : Այս գրառման կապակցությամբ […]

Մենք կաստայացվու՞մ ենք։ Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան գրել է․ « Մենք կաստայացվու՞մ ենք Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության՝ թաքցնել պետական ծառայողների պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» նշագրում պարունակող որոշումը: Տխուր է, որ առհասարակ այդպիսի մի որոշում կարող է «գաղտնի» նշագրում պարունակել: Հիշեցնեմ, որ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 2-ով՝ «Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը» […]

Լոռիում ավտոբուս է վթարի ենթարկվել . 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ։ Մինչ փրկարարների […]

Իշխանությունները նեղն են ընկել ու ապավինել նախկինների աջակցությանը․ Հրապարակ

Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի