29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոտայքում մահացած կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել. News.am

Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանը։

«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է համայքապետը։

Սարիբեկյանը հայտնել է, որ փորձաքննության արդյունքները եկել են, պարզվել է, որ կինը մահացել է ինֆարկտից։

Նա հայտնել է, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։ Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ