26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է

ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ հստակ որոշում չունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրելու վերաբերյալ, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Փոխարենը նա նկատեց, որ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:   «Նամակն արդեն ուղարկել եմ», – ասաց նա։   Քոչարյանը նկատեց, որ Նալբանդյանն այս պահին Մոսկվայում է […]

Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնում ենք. Սասուն Միքայելյան

Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնում ենք, իսկ կուսակցությունները թող իրենց գործը շարունակեն, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ ինձ կերան, սպանեցին, մորթին: Էն, ինչ կատարվել ա էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես […]

Քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել․ Կարեն Կարապետյան

Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ, լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գա, բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ», – ասաց Կարապետյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տոնը 2 օր առաջ հեռախոսով շնորհավորել եմ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ […]

Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը․ Անդրանիկ Քոչարյան

Կարեն Կարապետյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ», – ասաց Քոչարյանը։ Հարցին՝ Կարեն Կարապետյանը […]

Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է․ Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ «Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ […]

Արցախում արտակարգ իրավիճակը կերկարաձգվի մինչև հունիսի 11-ը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է […]

Այստեղ ժողովուրդ չկա. Իմքայլական պատգամավորը՝ ԱԺ-ի դիմաց ցույց անող ակտիվիստներին

«Այստեղ ժողովուրդ չկա», – ԱԺ մուքի մոտ ակցիա անող քաղաքացիների կողքով անցնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ չկանգնելով և լսելով վերջիններիս հարցադրումները: Ցուցարարները, հիշեցնենք, ակցիա էին իրականացնում սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասինԵվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացման դեմ: Շուտափույթ կերպով ԱԺ մուտք գործած Հերիքնազ Տիգրանյանին և Վահագն Հովակիմյանին ցուցարարները ճանապարհեցին «տականք», […]

Սոցիալական դիստանցիա չկա՞. Կարեն Կարապետյանը մտավ Ազգային ժողով

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրան մուտքի մոտ սպասող լրագրողներն ուղղեցին մի քանի հարցեր, որոնց նախկին վարչապետը չպատասխանեց։ Նա կատակեց. «Սոցիալական դիստանցիա չկա՞։ Բարեւ ձեզ, ես էլ եմ ձեզ շատ կարոտել։ Շնորհավոր ձեր տոնը։ Թույլ տվեք անցնել, վերջում կխոսենք»։ Նա հայտնեց, որ նիստից հետո կպատասխանի լրագրողների հարցերին։

Արսինե, «Թավշյա խայտառակությունը» նկարելու հնարավորություն ունեք

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի Արսինե Խանջյան «Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Չէ որ Ձեր հայտնի տեսախցիկի հետ միասին Դուք Հայաստանում հայտնվում եք մեծ խառնակչությունների ժամանակ: Հիմա բազմահազար հայաստանցիների մոտ հարց է առաջանում. ինչու՞ է Արսինե Խանջյանն ամենօրյա ռեժիմով քարոզում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մասին ֆիլմը, ամեն կերպ […]

«Էս ուր հասանք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Փաստորեն հաշվի չառնելով հասարակության պահանջն Հայաստանի իրավական համակարգում ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված