28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի օգտագործել համերաշխություն բառը․ Նիկոլ-համերաշխություն հասկացությունները հականիշներ են․ Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ hayeli.am-ը զրուցել է Հայաստանում հեղափոխությունից երկու տարի անց ստեղծված իրավիճակի, տիրող մթնոլորտի մասին։ Ըստ Աճեմյանի՝ այս իշխանությունը որևէ ազգային գաղափար չունի, որն էլ երկիրը ուղիղ տանում է կործանման։ Մանրամասները՝ տեսանյութում․ hayeli.am

Որոշվել է թուլացնել սահմանափակումները, ինչի հետևանքով հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. Հայտարարություն

«COVID-19-Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավելի, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ: Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն […]

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը

Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները: ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։ Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ […]

Խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում

Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ամրամ Մակինյանը: «Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:

Ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել. «Ադեկվադ»-ի համահիմնադիրը` իշխանությանը

Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին: Գրառումը մասմաբ ներկայացնում ենք ստորև: «Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի […]

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում էր

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու […]

Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղե’ք էլի… Էդոման Մարուքյան

Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե’ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով իրեն գրված բազմաթիվ նամակներին: «Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։ Պատկերացնում եմ, որ ում կարողանում են գրում, զանգում ու դիմում են մարդիկ: Ինչպես կարող եմ օգնում եմ, […]

Ոչ ոք ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու. Չհիասթափված քաղաքացու բաց նամակը՝ երկրի վարչապետին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը Գրել եմ երկար, գիտեմ՝ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։ Հարգելի Նիկոլ, Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին` տպավորություն է, թե Դուք հոգնել եք […]

Հայրենադարձության մասով զգացվում է հայեցակարգի բացակայությունը․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈւՄԸ մեր առաջնահերթությունը չենք համարում». Սա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Մինասյանի դիրքորոշումն է։ Գուցե զուտ հնարավորությունների տեսանկյունից, սա ընկալելի մոտեցում է (թեպետ՝ այս համատեքստում ևս այլ հարցեր են ծագում՝ կապված օրինակ հնդիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի