USAID-ն Հայաստանին տրամադրվող օժանդակությունն ավելացրել է
2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով, տեղեկացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ […]





































