25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:    

Նիկոլի քեռու տղան

«Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- խորհրդարանի ամբիոնից մայիսի 27-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որ քրեական գործով անցնող «Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ […]

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան

Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլեւ խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ […]

Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է․ 168.am

168.am–ը գրում է․ «Համավարակի դեմ իշխանությունների անլուրջ պայքարի տնտեսական հետևանքները գնալով ավելի նկատելի են դառնում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված օպերատիվ տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը պարզապես գահավիժել է։ Դադարել է տնտեսական ակտիվության աճը նաև տարեսկզբի առաջին 4 ամիսների կտրվածքով։ Հայաստանի տնտեսության վրա համավարակի առաջին արձագանքները նկատվեցին մարտին։ Տնտեսական ակտիվությունը նվազեց 4,9 տոկոսով։ Դադարեց արդյունաբերության աճը։ Փլվեց շինարարության ոլորտը։ […]

ԱՄՆ նախագահը Վրաստանին և Ադրբեջանին շնորհավորում է, Հայաստանին՝ ոչ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Հետաքրքիր է չէ՞ Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»։

Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա

  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել։  «Հրաշքի համազոր երեւույթ էր իր անկախության, իր հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի  պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, […]

Անշարժ գույքի գները պայթելու են․ շուկան կփլվի․ Ռուլան Բաղդասարյան

Երեւանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ Պարոնայք, դուք հաշվի առել ե՞ք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում […]

Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային […]

Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելում են Սարդարապատի հուշահամալիր /տեսանյութ/

Այսօր՝ Առաջին Հանրպետության օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Սարդարապատի հուշահամալիր:  Նշենք, որ ամեն տարի այստեղ, ինչպես նաեւ Սփյւուռքում միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։ Թեեւ բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր են այցելում առանձին-առանձին, սակայն բոլորը դիմակով են: Առաջին Սարդարապատի հուշահամալիր է այցելել […]

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի