«Տաշիր» հիմնադրամը պարգևատրել է Հայաստանի շտապօգնության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հունիսի 21-ին շնորհավորել է բժիշկներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և հայտարարել ՀՀ շտապօգնության պետական ծառայության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին դրամական պարգևների փոխանցման մասին: Ընդհանուր առմամբ, հանրապետության ամբողջ տարածքում ֆինանսական աջակցություն կստանա շտապ օգնության 1346 աշխատող: Այս նախաձեռնությունը, ինչպես նախորդները, որոնք ուղղված են Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելուն, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ […]





































