02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չի կարող լինել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում. Գլխավոր դատախազի խորհրդական

Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրհամյանը։ «Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:   […]

Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումները դարձել են Փաշինյանի կառավարության ձեռագիրը. «Արդարություն»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլեւս վերածվում է ճգնաժամի։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։ […]

Ռեկտորի ԺՊ-ն արգելել է առցանց նիստի հեռարձակումը. Էմին-Տերյան

Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա նաեւ նշել է. «Սակայն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 19-ը մարդ՝ մահացել

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 17064 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 397-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6276 (+62) մարդ, այս պահին բուժվում է 10409-ը (+316)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 379 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 285 (+16), այլ պատճառներով՝ 94 (+3): Այսպիսով մեկ օրում մահացել է 19 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից […]

Ծառուկյանի քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո. «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետեւ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի […]

Անպատասխանատուի իմիջդ արդեն միջազգային ասպարեզ է դուրս եկել և դարձել մարտահարվեր մեր պետականությանը

2018թվականին խմբակային կարգազանցությունների, խուլիգանությունների և բախումներ հրահրելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ջանում էր Երևանը երկրորդ մայդանի վերածել և բավականաչափ հուսադրված էր, քանի որ 2008-ին նման փորձ արդեն կատարել էր: Արդյունքում ոչ թե արյուն թափվեց, այլ թավիշ եղավ, այսինքն պլանները խափանվեցին, ոչ ոք չտուժեց, չնայած այդ օրերին երկրում գենեռացված ատելությանը, չարախնդությանն ու առանձնակի անմարդկային կոչերին: Փաստացի հարյուրավոր […]

Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձեւավորմամբ. ՀՅԴ

Մենք ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Այս մասին Yerkir.am-ի  հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: «Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի  մարտահրավերները: Սակայն ճգնաժամի այս օրերին […]

Կա քաղաքական որոշում. երեքշաբթի դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով. Ն. Զոհրաբյան

Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։ !No Pasarán»,-նշել է նա:

Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելու բարդ գործընթացի նախապայմանները

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է և դրա համար պետք է մի քանի նախապայման։ 1. Պետք է ունենալ տեսություն, ըստ որի մարդիկ բաժանվում են իրարամերժ զանվածների՝ սևերի ու սպիտակների։ Դա կարող է ունենալ ազգայնական, սոցիալական, ռասսայական, կրոնական բնույթ։ Նացիստական Գերմանիան, Կոմբոջիայի կխմերները, Ստալինի ժամանակաշրջանը, Ռուանդայի […]

Պահպանված չեն ՄԻՊ նույնիսկ տարրական երաշխիքները․ հայտարարություն

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով նաև դրա ռուսերեն և անգլերեն տարբերակները:   «Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ: Իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի