02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հա­կաիշ­խա­նա­կան բևեռ է ստեղծ­վում․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ՀՅԴ որոշ անդամներ լոյալություն էին ցուցաբերում այս իշխանության հանդեպ, հիմա դարձել են խիստ քննադատներ։ Ու ամենեւին պատահական չէր, որ այս օրերին հենց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ քաղաքական ուժերի հանդիպում տեղի ունեցավ նրանց […]

Ի՞նչ ցուցմունք է տվել Իշխան Զաքարյանը. «Ժողովուրդ»

Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել […]

ԱԺ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չի՞ հասնի․ «Հրապարակ»

«Մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քննարկումներին՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։ «Այո, իհարկե, որովհետեւ միակ ընկալումն այն է, որ խնդիրը քաղաքական է։ Քանի որ իշխանություններն այդքան ժամանակ ունեցել են՝ դատախազի «բերելիք» այդ հիմքերը ներկայացնելու համար, հիմա, երբ Ծառուկյանը կառավարության մասին քաղաքական հայտարարություն է արել, մեյդան հանեցին»: Իսկ փակ, գաղտնի քվեարկությանն ինչպե՞ս եք մասնակցելու։ «Եթե «Բարգավաճը» […]

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար. Նաիրա Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է եւ եթե չալարեմ, երեւի դիմեմ հայրենի միլիցիային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ […]

ԱԱԾ․ Բացահայտվել են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի […]

«ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է». Աշոտյանը՝ իմքայլականներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմքայլականների բարբաջանքն եմ լսում առավոտվանից ու չեմ դադարում զարմանալ նրանց ճնշող մեծամասնության մեծամտության եւ պրիմիտիվության վրա։ Նրանց թվում է, թե Նիկոլի ստերի ստվերի տակ մանդատ քերելով՝ իրենք քաղաքական գործիչներ են դարձել։ Նրանք չեն հասկացել, որ մանդատը խելք չի տալիս, խելքը մինչ այդ պիտի ունենային։ Նրանց թվում […]

Մեզ հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը եւ պետք է անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի Սահմանադրությունը պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվի: Բայց պետք է […]

Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև […]

Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից․ ԱԺ նախագահ

Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։   Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի