03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան («Փաստինֆո»)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, […]

«Ձեր համար առանց լայվի ու ստատուսի հայրենիքին ծառայելը անիմաստ է». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական լիբերալիզմ = երեսպաշտությո՞ւն  Ես նկատել եմ, որ աշխարհի ամենաանհանդուրժող մարդիկ հանդուրժողականություն քարոզող լիբերալներն են։ Լրիվ լուրջ։ Շուռնուխում հարեւանի տանից եկող օրգիայի աղմուկի վրա ջղայնացած կռիվ սարքող գյուղացին գազազած լիբերալից հազար գլուխ տոլերանտ է։ Կեղծ լիբերալները իրենց խեղված տրամաբանությամբ պայքարում են, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, […]

Էդմոն, ծախվը՞մ ես

Top-news.am-ը գրում է. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: Եւ այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ […]

Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում […]

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերը պատրաստ են․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման […]

Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը. Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն առ այն, որ չեն միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում: «Ճանապարհն ու փորձությունը լավագույն հանգամանքներն են մարդու իրական պատկերն ընկալելու համար։ Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը»,- գրել է նա և հավելել, որ Սասուն […]

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», – ասաց Մերի […]

Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանություն հարուցված քրգործի շրջանակներում ցուցմունք տալու. Խաժակյան

Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները եւ գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ […]

Լուսավոր Հայաստանի ծննդյան գաղտնիքը մինչև վերջ՝ մինչև լուծարումը, հետապնդելու է այդ կուսակցությանը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուսավոր Հայաստանի ծննդյան գաղտնիքը մինչև վերջ՝ մինչև լուծարումը, հետապնդելու է այդ կուսակցությանը։ Սակայն դա չի խնդիրն, այդ կուսակցությունում կան անդամներ,  որոնք արժանապատիվ մարդկանց տպավորություն են թողնում, որոնք այդ գաղտնիքի հետ կապ չունեն, սակայն ստիպված են կրել դրա հետևանքները։ Փաստորեն ուրիշի խաչն իրենց վրա են վերցրել։  Ընդամենը պետք […]

Եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կլասիկ քաղաքական գործիչ Edmon Marukyanը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի