22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գործադիրի հիմարությունը և ոչադեկվատությունը սահմաններ չեն ճանաչում․ «Հրապարակ»

«Ցանկացած խելամիտ որոշում մեզանում կայացվում է մեծ դժվարությամբ, հանրային տարբեր շերտերի հուժկու պայքարի գնով։ Հիմա հանրությունը պայքարում է մաքուր օդ շնչելու իրավունքի համար։ Փորձում է բացատրել հայրենի իշխանություններին, որ այս ամռան տապին բաց օդում դիմակ կրելը վնասակար է եւ քովիդի դեմ պայքարի առումով էլ՝ չարդարացված, որովհետեւ հիվանդացության թվերը չեն նվազում, իսկ դիմակ կրողների առողջությունը նահանջ […]

Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը հասնում է իր բարձրակետին․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ: Այս պահին ունենք հետևյալ վիճակը: 1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել […]

Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին. Գերենալի բացահայտումը․ «Հրապարակ»

«Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։ Գեներալը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով․ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ […]

Թորոսյանը բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար․ «Հրապարակ»

«Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար: Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները եւ Ռուսաստանից գնեք՝ հարցրինք առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետեւում ենք բոլոր փորձարկումներին, եւ միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն […]

Հարսանիք գնալու ժամանակ ունի, հարցերի պատասխանելու՝ ոչ. ԱԺ-ում դժգոհ են. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ: Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը […]

Գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 43 կրակոց է արձակել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց: Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։ Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, […]

«Կոմպետենտության ճգնաժամ». Արմեն Աշոտյանի պատասխանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական սադրանքից և ՀՀ ԶՈւ-երի ջախջախիչ հակահարվածներից հետո երկու երկրների իշխանությունները անցան ակտիվ քարոզչական աշխատանքի։ Եթե Ադրբեջանի իշխանությունների քարոզչության հիմնական թիրախը միջազգային հանրությունն է, ապա, ցավոք, նույնը դժվար է պնդել ՀՀ իշխանությունների վարքագծի մասին։ Պատահական չէ, որ մինչ այժմ բացակայում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային […]

Մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է. խնդիր ունենք քննարկելու՝ ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը

Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը: Օրը սկսվում է մոր հետ ջերմ զրույցով` նրա ներկայությունը, առավոտ վաղ հավաքած թարմ հատապտուղներն ու պատրաստած թեյը վայելելով:  

Տեր կանգնիր քո իրավունքին ու ժառանգությանը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի կոչը՝ երևանցիներին

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմել է երևանցիներին: Կոչում, մասնավորչապես, ասվում է. «Սիրելի երևանցիներ, Ինչպես արդեն գիտես 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը, և որ ամենակարևորն է, ոչ սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի