06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես. Գևորգ Պետրոսյան

Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, […]

Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ․ «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։ «Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, եւ դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի […]

Պարենն ու անտառի հակասական թվերը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվել է «Պարենային ապահովությունը և աղքատությունը 2020թ․ հունվար-հունիսին» հաշվետվությունը: Հաշվետվություն, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պետք: Ասել, որ այն աղքատության ու պարենի մասին թարմ տվյալներ է պարունակում, չափազանցություն կլինի: Որովհետև այն կրկնում է սոցիալ-տնտեսական հիմնական արդեն հրապարակած ցուցանիշները: Բայց միևնույն է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, գործազրկության ծավալի ու աղքատության ցուցանիշների պայմաններում այս հաշվետվությունը սպասված է: Մեր բնակչության […]

Թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է․ «Հրապարակ»

«Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։ ՀՀԿ-ն, օրինակ, նույնպես մարզեր է այցելում, կարգի բերում տարածքային գրասենյակները, ազգայնական ՀԿ-ներն են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում, մյուս կողմից՝ հայտ են […]

Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին. Ռուբեն Հայրապետյան

Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ: Չիմանալով անգամ […]

«Սերժ Սարգսյանն այն եզակի ղեկավարն է, որ երկու անգամ ծնկի է բերել ադրբեջանցիներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ապրիլյան պատերազմում հայկական կողմից պարտված ցույց տալու վերաբերյալ հայտարարությունները համարում է դավաճանություն մեր հերոսների, մեր ժողովրդի, մեր ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ: «Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, վերջ. Ողջ հայ ժողովուրդն է հաղթել: Եթե իրենք սրանով ուզում են ստվեր գցել նախկին իշխանությունների վրա, իրենք ստվեր են գցում մեր պետության պատմության վրա, մեր ժողովրդի […]

Դիմակն այլևս պարտադիր չի լինի վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների համար

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1. Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «է. Հանրապետության նախագահի, Ամենայն […]

«Ազգ-բանակ» քննադատողներն այն կյանքի են կոչում. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՇԽԱՐՀԱԶՈՐ ԵՎ ԱԿՏԻՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ: «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐՆ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ: ՈՂՋՈՒՆԵԼԻ Է: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: […]

Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել Լոռու մարզպետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը ներառյալ:

ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով երկու աշխատակից է մահացել․ նախարար

Կորոնավիրուսի հետևանքով ԱԻՆ երկու աշխատակից է մահացել, լրագրողներին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Մինչև այսօր ունեցել ենք վարակման 91 դեպք։ Դրանց մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից վարակման և այլն։ Ներսում տարածում չենք ունեցել, 380 ինքնամեկուսացված ենք ունեցել և երկու մահվան դեպք մեր աշխատակիցների», – ասաց նախարարաը՝ նշելով, որ աշխատակիցների շրջանում այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի