20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուզեցին դատ՝ կստանան դատ. Տիգրան Ուրիխանյան

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ 15.09.2020, ժամը 16։00 Խորենացու 162 ա հասցեով պետք է տեղի ունենա այսպես կոչված «1000 դրամների դատի» առաջին նիստը իմ դեմ ներկայացված հայցի հիման վրա, որով պահանջում են հերքել իմ հարցադրումներն ու պնդումները այն ժամանակ շուրջ երկու միլիարդի հասնող, իսկ հիմա արդեն շատ ավելի մեծ չափի բացակայող գումարի վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր […]

«Չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ»․ Գևորգ Գյոզալյանը՝ իշխանություններին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայում եմ ԱԺ նիստը: Տպավորությունս այն է, որ իշխող ուժը (կամ գուցե նրա մի մասը) անկեղծ չէ, միանշանակ անկեղծ չէ: Եթե կարճ, ապա ձեր սիրո թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն ընտրովի է և այս կոնտեքստում ես չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ: […]

Իշխանության հետ որևէ համաձայնություն չկա և չի կարող լինել. Երվանդ Խուդկարյան

Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը, այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խուդկարյանը: Նա անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր թեկնածությունը պայմանավորվածությունների արդյունք է:

Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 165-ով

Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել է 1 369 մարդ, մահացել է 19-ը։ Կարանտինի մեջ է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 […]

Կա՛մ հակասահմանադրական է, չեք մասնակցում, կա՛մ ընդունում եք գործընթացն ու լիարժեք մասնակցում. Զոլյանը դիմեց ընդդիմադիրներին

Նիստի սկզբից ուզում եմ հասկանալ, թե ո՞րն էր խնդիրը, որ թեկնածուները չեն հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ, խորհրդարանում անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուների և ընդդիմադիր ֆրակցիաների չհանդիպելու հանգամանքին ու վերջինների որակումներին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը: «Օրինակ, եթե ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ հանդպել, կազմակերպում եմ ու հանդիպում, ոչ թե սպասում եմ, որ այդ մարդը […]

Մանիպուլացվող հասարակությունը հեշտությամբ է տրվում հոսանքների. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՄԱՆԻՊՈՒԼԱՑՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ Է ՏՐՎՈՒՄ ՀՈՍԱՆՔՆԵՐԻ   ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 5-րդ/ Շարունակելով և ամփոփելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումների շարքը, ցանկանում եմ անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք չգիտես ինչու, դուրս են մնացել փաստաթղթից: Մասնավորապես`   1. “Բաց և անվտանգ […]

Իջեւանի դիմակները կան, ուսման վարձերը կհավաքեն

Դպրոցներում դասագրքերի փողը հավաքեցին պրծան… Իջևանի դիմակները պետական փողերով պատվիրեցին, դրեցին դասարաններում, բայց ասեցին, որ դուք ձեր դիմակներով պիտի գաք… Վերջ, արդեն կարելի է դասերը չեղարկել։ Գրում է փաստաբան Երվանդ Վարոսյան: Ի դեպ, հասարակական լայն շրջանակներում կարծիք կա, թե կառավարությունը ուսումնական հաստատությունները կորոնավիրուսային պայմաններում բացում է, որպեսզի հավաքեն ուսման վարձերը, գրքերի վարձավճարները, որից հետո կրթական […]

Ազատ երկիրը ենթադրում է կարծիք արտահայտելու ազատություն, բայց ոչ հեռուստահաղորդավարի կողմից

Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 13-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը, Վանաձորի Վիկտոր Համբարձումյան 25 հիմնական դպրոցի դասվար Հեղինե Համբարձումյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Թեման վերաբերում էր ուսումնական գործընթացին։ «Մեդիա պաշտպանը» գրում է՝ հանրային քննարկումը միակողմանի […]

Եղանակը՝ առաջիկայում

Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի