05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, հանձնի Օնիկ Գասպարյանին. ազատամարտիկ /տեսանյութ/

«Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ թող մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, բոլոր որոշումները հանձնի շտաբի պետ Օնիկ Գասպարյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը՝ տարակուսանք եւ զայրույթ հայտնելով երեկվա վարչապետ Փաշինյանի հնչեցրած մարտակոչի առնչությանբ: «Երեկ ինքը բաց առ բաց թշնամուն հայտնեց , թե […]

Քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում (տաք ժիլետ, սվիտեր, բուշլատ և այլն)։ Տղերքը մրսում են

Կոմանդոս ռազմամարզական ակումբի անդամ  Ոսկան Մարգարյանը գրում է․ «Երեկ շրջեցինք մի շարք զինխանութներով, ու պարզվեց, որ 80 տոկոսը գերշահույթ են ստանում այս պատերազմի հաշվին։ Տաք բաճկոն՝ 16 000 դրամ նախկինում, 25 000 դրամ երեկվա դրությամբ։ Մի երկու օր ևս, և չի բացառվում ընկերներիս հետ նախաձեռնենք սկզբում քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում […]

Հայտարարության տեքստը ոչ միայն «ներում է» Թուրքիային, այլև հետագա դերակատարում տալիս արյան ճանապարհով գնացող այս չարիքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ արված հայտարարությունից հիաթափությունս չեմ կարողանում զսպել… Ես, իհարկե, մեծ պատրանքներ չունեի, բայց առնվազն այսպիսինը չէի սպասում: «Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ»: Լու՞րջ… Հասկանու՞մ եք, որ Թուրքիայի աջակցության մասին եք խոսում: Այն Թուրքիայի, որ ուղղակիորեն սնում է […]

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը. ՊՆ

«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների […]

Արցախում զոհված ոստիկանության աշխատակիցը 3 անչափահաս երեխաների հայր էր

Արցախում զոհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակից, Գանձաքար գյուղի  բնակիչ, 1976թ․ ծնված  Վազգեն Գրիգորյանը։ Նա 3 անչափահաս երեխաների հայր էր։ Ասում են՝ Վազգենը բարի, ազնիվ, համեստ մարդ էր։

Իշխանական պատգամավորը դիմում է գործարարներին՝ սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրել է. «Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։ Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր, Ժամն է։ Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։ Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։ Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։ Քաղաք առ քաղաք, […]

Զոհվել են հայր և որդի Կարապետյանները

Արցախում թշնամու հարձակումը ետ մղելու ժամանակ զոհվել են հայր և որդի Կարապետյանները: Նախ մահացել է որդին՝ 19-ամյա Արմենը, ապա հայրը՝ Էդիկը: Սակայն, հայրը չի իմացել որդու զոհվելու մասին, քանի որ նրանք կռվելիս են եղել տարբեր ճակատներում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված