10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ. Ռուբեն Մելիքյան

Եթե էս քանի օրը ես ինֆարկտ ստանամ ու դառնամ հավերժի ճամփորդ, իմացե՛ք. մեղավորը կառավարության իրավական ակտերի մշակման կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավականուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ»,-հավելել է նա եւ տարածել կառավարության որոշումներից մեկը:

Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, […]

«Սամվել Բաբայանը կփորձի Արցախում հասնել երկիշխանության, եթե մյուս կողմը զիջման չգնաց, դա կբերի բախման». Կարինե Աճեմյան

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց վարած քաղաքականությամբ մեծ վնաս հասցնել ոչ միայն երկրի տնտեսությանը, իմիջին, այլ նաև մեր ամենակայացած կառույցներից մեկին՝ բանակին, իսկ դրա ապացույցն այս իշխանության գալուց անմիջապես հետո ձևավորված Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի գոյությունն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը: «Այս իշխանությունը ցանկանում է ամեն ինչ ջնջել, այս իշխանության ղեկավարն […]

Աշոտյան. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում […]

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ ահազանգ նախկինում չի գրանցվել. Նախարար

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով […]

Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։   […]

Մոլորված սպային առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ […]

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ հարցնում եք, թե ինչու՞ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։ Շատ ազնիվ պատասխանեմ։ Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։ Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին […]

Նոր նշանակում կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն […]

Լրագրողների մուտքը ԵՊՀ ՀԽ նիստին արգելելը խոսքի ազատության սահմանափակման փաստացի օրինակ է. Մեդիա պաշտպան

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կողմ է քվեարկել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկին` արգելել լրագրողների մուտքը ՀԽ նիստերին։ Սա խոսքի ազատության սահմանափակման փաստացի օրինակ է։ Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Հայտարարւթյան տեքստը`ստորև. «ԵՊՀ֊ում տևական ժամանակ է պայքար է մղվում խոսքի ազատության դեմ։ «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում լրագրող Կորյուն Սիմոնյանը նշեց, որ լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի