02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2413 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Նոյեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99 563 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2413-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1324) մարդ, այս պահին բուժվում է 37 562-ը (+1060): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1866 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1476 (+28), այլ պատճառներով՝ 390 (+1): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Թշնամին երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են․ ՊԲ

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու […]

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն

Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

«Վազգենն ասաց՝ շեֆ ջան, ի՞նչ ես ասում, դու ինձ պատկերացնո՞ւմ ես Պուտինի հետ խոսելիս»

«Եթե հարմար են գտել այդ ձևով, ուրեմն անձի վրա մեծ վստահություն ունեն, որ անձն ընդունելի տեսակ է բոլոր խմբերի կողմից, և իրականում մեծ մասն հենց այդպես էլ գտնում է»,-Henaran.am -ի  հետ զրույցում ասաց  բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ խոսելով ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին: Բանաստեղծը նշեց, որ երբ Արմեն Սարգսյանը կարճատև ժամանակով եկավ վարչապետ, իրեն հրավիրեց և խնդրեց, որ հայեցակարգ […]

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ-ն նշում է այն հերոսների օրը, որոնց անունները եւ դեմքերը մենք չենք իմանում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ-ն նշում է այն հերոսների օրը, որոնց անունները եւ դեմքերը մենք չենք իմանում, նրանց կատարած գործողությունները շատ անգամ վերագրվում են տարբեր մարդկանց, սակայն իրենք դրանից չեն հիասթափվում, քանի որ ժամանակին ընտրել են հետախույզի ծառայությունը եւ այդ ժամանակից գիտակցել են, որ իրենց չեն ճանաչելու սակայն իմանալու են գոյության մասին։   Բանակում միակ ստորաբաժանումն […]

Իշխող կուսակցությունում «ճամպրուկային» տրամադրություններ են տիրում․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` ՔՊ կուսակցությունում վերջերս «ճամպրուկային» տրամադրություններ են տիրում, եւ կուսակցականների մի մասն ակտիվ փնտրտուքների մեջ է, թե որ թիմում ապաստանի: Ասում են, թե նրանք «զոնդաժ» են անում այլ կուսակցություններում ունեցած իրենց ծանոթ-բարեկամների միջոցով, սակայն հասկանալի պատճառներով նրանց առջեւ փակ են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դռները: Մեր աղբյուրի խոսքով` ՔՊ-ականների աչքները հիմնականում ԼՀԿ-ի դռանն […]

Ալիեւի վերջի սկիզբը․ Փաստ

Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր եւ դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների եւ բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։ Բացի այն, որ Թուրքիան զենք եւ զինամթերք է մատակարարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի