09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները. Անի Սամսոնյանը՝ Ամուլսարում ծեծկռտուքի մասին

Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. « Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաեւ ոստիկանի վրա: Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը […]

Մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք եւ քարերով հարձակվել պահնորդների վրա. «Լիդիան»

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով եւ քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 845 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 62-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 40 121 (+32) մարդ, այս պահին բուժվում է 3522-ը (+27): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 900 (+3), այլ պատճառներով՝ 275 (+0): Մեկ օրում մահացել է 3 մարդ:

Ամուլսարի պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց․ Շիրակ Բունիաթյան

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։ «Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիցները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ […]

Կառավարությանը թվում է, թե ասֆալտ փռելով՝ երկիրը կարող է հանել այս փոսից․ 168.am

168.am-ը գրում է․ «Կառավարությանը թվում է, թե ասֆալտ փռելով՝ երկիրը կարող է հանել այն փոսից, որի մեջ հայտնվել է։ Որքան էլ կապիտալ ծախսերը կարևոր են՝ երկարաժամկետ և կայուն աճ ապահովելու տեսակետից, այնուհանդերձ, դա շատ քիչ է տնտեսությունն այս վիճակից հանելու համար։ Տնտեսությունն այս վիճակից հանելու համար հարկավոր են տնտեսական ծրագրեր, այն էլ՝ այնպիսի ծրագրեր, որոնք […]

Ստատուսներով Նիկոլից չեք ազատվելու, սկսեք ձեր պայքարը․ Վահան Բաբայան

Վահան Բաբայանը գրում է․ «Սեպտեմբերի 4-ի մեր հանրահավաք-երթը պատասխանեց մի քանի կարևոր հարցերի: Քաղաքական և վերլուծական շրջանակաները քննարկում են միջոցառմանը մասնակցած մարդկանց քանակի հարցը,բայց մոռանում են,որ Ռեֆորմիստների կուսակցությունը նախ բացեց փողոցային պայքարի ճանապարհը,կոտրեց այն միֆը,որ փողոցում այսօր վաղ է բղավել «Նիկոլ հեռացիր»,քանի որ նա ունի դեռ շատ կողմնակիցներ: Կոտրվեց նաև մարդկանց վախը,որ եթե նրանք դուրս […]

Հնարավոր չէ՞ հատուկ քաղաքականություն իրագործել սիրիական դժոխքից ՀՀ եկածների նկատմամբ. Իշխանյան

Լավ, միթե՞ հնարավոր չէ, պետական հատուկ քաղաքականություն մշակել և իրագործել, սիրիական դժոխքից Հայաստան եկած մեր հայրենակիցների նկատմամբ․ հատկացնել բնակարաններ, պետական գույքի կոմիտեից հատկացնել անվճար տարածքներ, զեղչել կոմունալ վճարները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «ՄՏԱՀՈԳՈւԹՅՈւՆ Երեկ տաքսիով վերադառնալիս, խոսքի բռնվեցի վարորդի հետ։ Երիտասարդը սիրիահայ էր։ Հարցրեցի․ -Հուսով եմ , եկել եք […]

Գյումրեցուն հատկացնում են 57 դոլար, պարգևավճարներին՝ 105 միլիոն. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է․ «Գյումրու քաղաքային բյուջեն կազմում է ընդամենը 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված է նաև ՀՀ կառավարության հատկացումը, որը կազմում է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ քաղաքային ամբողջ բյուջեի շուրջ 50 տոկոսը։ Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր գյումրեցու կյանքն արժանապատիվ դարձնելու համար տարեկան հատկացնում է ընդամենը 57 ԱՄՆ դոլար […]

Սերժ Սարգսյան․ Հայաստանի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի (ՀՇՖ) նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչին, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ ՖԻԴԵ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ   Հարգելի պարոն Դվորկովիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից երախտագիտություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին և անձամբ Ձեզ՝ համավարակով պայմանավորված այս իրավիճակում շախմատի առաջին Օնլայն Օլիմպիադան անցկացնելու համար։ ՖԻԴԵ-ն, որն այսօր միավորում է 190 […]

Թե Չինաստանում, թե Հայաստանում վիրուսի տարածման պատճառը չղջիկներն են. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն ամենաբարձրն է ամբողջ Եվրոպայում։ Մի բան ասեմ, իմացեք։ Թե Չինաստանում, թե Հայաստանում վիրուսի տարածման պատճառը չղջիկներն են։ Պարզապես առաջին դեպքում՝ որպես ուտեստ։ Երկրորդ դեպքում՝ որպես կառավարություն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի