28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,-ասաց խմբակցության պատգամավոր […]

«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության` մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելով՝ մենք համակերպվում ենք, որ Ադրբեջանն իր կոշիկները մեր մեջքին սրբի․ սպասում եմ, թե երբ է մեծամասնությունը զգալու դա․ Սարհատ Պետրոսյան

Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից մենք որպես ժողովուրդ չունենք նրա հրաժարականի հանրային պահանջ։ Այսինքն, մենք այնքան «չմո» ենք (կներեք այս բռի համար), որ ոչ միայն համակերպվել ենք Արցախի մոտ 72%-ի կորստի, բառիս բուն իմաստով անհաշվելի զոհերի ու կորածների համար, այլեւ չենք պահանջում կապիտուլյացիա ստորագրած իշխանության հրաժարականը։ Սրանով մենք ոչ միայն համակերպվում ենք Ադրբեջանի կոշիկները մեր […]

Մահացու ցավալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծեք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մոտ է, որի սուրը սահմանից երեւում է

Ահռելի ցաւալի է երբ երկրիդ ՎԱՐՁԿԱՆ «առաջնորդը» երկիրդ նուիրում է թշնամուն, Մոնթէ Մելքոնեանի ծննդեան օրը…։ Բայց մահացու ցաւալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծէք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մօտ է, որի սուրը սահմանից երեւում է… Ոչխարներ չեն ադրբեջանցիները, այլ մեզնից ոմանք (բառացի)։ Ու […]

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է  բյուջե տարել, մյուս ձեռքով  73 մլն 105 հազար  դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել […]

Անխուսափելիի մասին՝ կետառկետ․ Արմեն Գևորգյան

1. Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն […]

Ռազմական դրությունը պետք է վերացվի. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Վաղը Աժ արտահերթ նիստն է, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն է՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը վերացնելու մասին: «Ժառանգությունն» արձանագրում է, որ Աժ բոլոր խմբակցությունները, հատկապես «Իմ քայլը»՝ իբրև խորհրդարանական մեծամասնություն, մեծ պատասխանատվություն ունեն հայոց պետականությունը և ինքնիշխանությունը պահպանելու գործում: Ժողովրդի յուրաքանչյուր […]

Ոտքի ենք կանգնեցնելու Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ Նիկոլը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասում է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի աջակցում ընդդիմության պահանջներին, երևի ուզում է «փաստել», որ մարդիկ իբրև համակերպվել են իր կապիտուլյացիայի հետ: Դա այդպես չէ: Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են […]

Լուրեր են պտտվում, որ Բերձոր համայնքը, հնարավոր է, նույնպես անցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից

Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ լուրեր են շրջանառվում, որ Բերձոր համայնքը, հնարավոր է, ի թիվս այլ համայնքների, անցնի թշնամուն։ «Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքը, հնարավոր է, նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ Նիկոլ ոչնչության ստորագրածի մեջ Բերձորը պետք է մնար որպես միջանցք։ Եթե Բերձորն էլ տվեցին, ուրեմն Արցախի բնակչությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված