26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Իմ տեսակետը չի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է։Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից։ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը […]

Բաքվի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի. Մնացականյան

Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետեւ կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի եւ Արցախի վրա չեն ազդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Սա […]

Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ. Արմեն Բեգոյան

Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր են հատվել: Նա, մասնավորապես, գրել է. «Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝ Ուշադրություն. ըստ Մարությանի տված […]

Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում է ստորագրել

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ […]

Արցախի ներգրավումը ձևաչափի փոփոխություն չէ, այլ վերականգնում․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը և Արցախը որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի: Այս մասին «Շանթ» ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Արցախի մասնակցությունը, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. […]

«Բարձրաձայնում, կռիվ են տալիս, հայհոյում և անվանարկում են մարդիկ, որոնք վերջին անգամ գրականության հետ, ցավոք, առնչվել են դպրոցում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: «Ճիշտ է, փաստաթուղթը մասնատված է դրված քննարկման, կուզեի, որ չմասնատվեր, որովհետև սրանք «Հայոց լեզու», «Գրականություն» առարկայական բնագավառի չափորոշիչ և ծրագրեր են՝ 1-12-րդ դասարանի համար: Դրանք չեն կարող լինել առանձին, միասին են, որովհետև դասավանդման ընթացքում ևս անընդմեջ […]

«Իմ դեմ քրեական գործ են հարուցում, որովհետև վախենում են, սարսափած են». Արթուր Վանեցյան

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր բացվեց «Հայրենիք» կուսակցության գրասենյակը, որի բացմանը ներկա էր կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը նախ ներկաներին տեղեկացրեց, որ կուսակցությունն  այժմ աշխատում է նոր ծրագրի վրա, իսկ այն, ինչ ավելի վաղ ներկայացվել էր օրենքի պահանջով,  պարզապես տեխնիկական բնույթի ծրագիր էր։ «Առաջիկայում մենք ունենալու ենք ավելի խորացված ծրագիր, որտեղ արտացոլված […]

Համավարակի դեմ պայքարում սահմանափակումները պետք է լինեն տրամաբանական, անհրաժեշտ է դրանք խելամտորեն վերանայել. Արա Բաբլոյան

Համավարակից քաղած հիմնական դասն այն է, որ կորոնավիրուսից փրկում են ոչ միայն դիմակը, պատշաճ հեռավորությունն ու հիգիենան, այլև ճշգրիտ տեղեկատվությունը. պետության բացթողումն այն էր, որ կարանտինից հետո կարգուկանոնի պահպանումը թողեց մարդկանց գիտակցության վրա, դա սխալ որոշում էր, պետք էր երկաթյա կարգապահություն սահմանել և վերահսկել դա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արաբկիր» բժշկական […]

Հայկ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» էր վաղուց․ նա վայր կդնի՞ մանդատը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Արդեն քանի օր է մամուլում շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է իշխանական թիմից պատգամավոր Հայկ Սարգսյանը մանդատը վայր դնի: Վերջինս արդեն իսկ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, հեղափոխական վեհ իդեալներին ակնբախ կերպով չհամապատասխանելու եւ բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվելու, կիքսեր հեղինակելու պատճառով։ Դժվար է ասել, այս դեպքը կունենա արդյոք կտրուկ […]

Քաղաքապետը հումորային հաղորդագրություն է ուղարկել վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը. – Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի