Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում։ ։ «Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, […]





































