16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք. Վահրամ Պողոսյան

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։ Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։ Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով՝ վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան […]

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական […]

Ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 14 դեպք, տուգանել են

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 […]

Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, […]

Հայ հաքերները ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալներ են տարել

Ինչպես հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, այդ հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ հարձակման արդյունքում բանկային գործարքների արտահոսք է եղել: Մի շարք անհատական տվյալների բազաներ. https://gist.github.com/…/f9f2f79a6c8c78107164ff3e7133820d https://gist.github.com/…/7eb578624d15e887c1c8afbdf18d58b8 https://gist.github.com/…/7911ea21b7097a773c1db63a0ba1f… https://gist.github.com/…/1cbc41858a6d389619d5d7b017e10744 Գորշարքների արտահոսքի օրինակ. https://pastebin.com/yS715T8i  

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,-գրել է նա: Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի