Եվրանեսթի նիստին մասնակցող իշխանավորները որևէ կերպ չեն ներկայացնում ՀՀ քաղաքացիների տեսակետները». Բողոքի ակցիա՝ Երևանում
Երևանում եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։ «Ինձ մոտ կարծես դեժավյու լինի։ Տարիներ առաջ մենք էինք Բաքվում մասնակցում Եվրանեսթի նիստին, բայց մասնակցում էինք գլուխներս բարձր։ Միլի մեջլիսում ես բաժանել եմ գրքեր՝ ապացուցելու, որ երբ ադրբեջանցիները խոսում են Խոջալուի ցեղասպանության մասին, ստում են։ Բաքվում մենք […]





































