24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները մասնակցում են Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին

ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին։ Անվանի կոմպոզիտորի հոգեհանգստին ներկա են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադիր Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին,  մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս նկարը գուցե ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։ Այն տեղադրում եմ ոչ միայն ՀՅԴ 131-րդ ամյակի կապակցությամբ։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:   Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։ […]

ԵՄ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու սահմանների սահմանազատման գործընթացին. ԵՄ հանձնակատար

Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել են Ադրբեջան՝ մասնակցելու է «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստին, գրում է 1lurer.am-ը։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Վարհելին նշել է, որ քննարկումներն ընթացել են երեք հիմնական ուղղություններով: «ԵՄ-ն հաստատում է հանձնառությունը Ադրբեջանի հետ ամուր […]

Հայաստանի տկարամիտ ոհմակը չի բարեհաճել համաշխարհային հսկա դարձած Չինաստանի ջանքերը հարգել եւ մի ֆիկտիվ բարձրաստիճան ուսապարկի ուղարկել Պեկին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության ԱԳ օմեգարարը օրեր առաջ ջերմեռանդորեն հիմնավորում էր, թե ինչու ինքն ու «հատուկ բանագնացը» ճիշտ կանեն, որ ընդունեն Թուրքիայի հրավերը եւ մեկնեն Անթալիա՝ տարածաշրջանային խաղաղության անվան տակ թուրքերի հետ լկստվելու։ Իսկ այսօր Պեկինում բացվեցին Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնց կապակցությամբ Չինաստան էին ժամանել մի քանի տասնյակ […]

Գիշերը կրակոցներ են հնչել Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասը ժամը 04:45-ի սահմանում հաղորդում է ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա […]

ՀՀ քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը. ՀՀԿ

ՀՀ քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը: 2021 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22.000 քաղաքացի։ Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2021 թ․ առաջին 6 ամիսներին մոտ 300 հազար մարդ Ռուսաստանում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց է սկսել։ Իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 200 հազարից քիչ էր: 2021 […]

Քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին։ Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։ Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4032, մահվան 13 դեպք

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8081 է: Փետրվարի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1552 է։ Մեկ օրում […]

«Սերժ Սարգսյանը հարցում է պատվիրել. պատկերը բավականին ոգևորիչ է եղել․ «Հրապարակ»

Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։ Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի