26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Անդրանիկ Փիլոյանն ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին  ԱԻ նախարարի պաշտոնից  ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

«Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ հաճախ են հարցնում ՝ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում։  Ասեմ… Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։ Ադրբեջանի հետ որեւէ բանակցության չգնալ մինչեւ գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ. կմ թշնամին չի ազատել։ Առանց հիմնարար 3 սկզբունքների ու մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման չսկսել որեւէ բանակցություն։ Միջազգային բոլոր […]

«Գազային պատերազմը գալիս է լրացնելու ՌԴ-Արեւմուտք քաղաքական պատերազմին». Գագիկ Մինասյան

ՌԴ-Արեւմուտք հակամարտության լարման եւ ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարեց, որ արեւմտյան երկրների ռուսական գազի վաճառքն ապրիլի 1-ից կիրականացվի ռուսական ռուբլով: Այդ քայլը կարեւոր է ռուսական ռուբլին ամրապնդելու համար: Արեւմուտքի պատասխանը չուշացավ. հնչեցին հայտարարություններ, որ ռուբլով չեն վճարի: ՌԴ-ից պատասխանեցին՝ գազ չեք ստանա: «Գազային պատերազմը գալիս է լրացնելու այն քաղաքական […]

«Սա Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող փորձ է». Արմեն Աշոտյանը գրառման համար` քաղաքական հետապնդման մասին

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 30-ին բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունն այն մասին, որ մարտի 13-ին Արմեն Աշոտյանի կողմից անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է հրապարակվել ֆեյսբուքում: Նախապատրաստվում են նյութեր: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: «Կրկին ձեր միջոցով եմ տեղեկանում, որ իմ անունը հերթական […]

Կապիտուլյացված տհաս իշխանությունները հեռանալու են և հայկական Զինուժը նորից վերագտնելու է իր փառքն ու համբավը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տեսնում եք, որ ասում ենք հայ ժողովրդի առողջ գեները չեն մահացել և գալու է այն օրը, որ նորից պատժելու ենք այն թշնամուն, ով ձեռք կբարձրացնի Արցախի ու Հայաստանի վրա: Այս գործընթացի հիմքերը (Հայտեք 2016, 2018) դրվել էին Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:   Կապիտուլյացված տհաս […]

Պատրաստ է ամեն ինչ տալ, տալուց էլ վեր է կենում ասում` Ադրբեջանը սենց բաներ է ուզում. Արտակ Զաքարյան

«Կան հարցեր որոնց մասին էսօր ենք մենք իմանում կառավարության նիստում Նիկոլի ելույթից»։  ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, այսօր կառավարության նիստին վարչապետի հայտարարությունից պարզ է դարձել, որ Հայաստանը այնուամենայնիվ պատրաստվում է միջանցք տալ Ադրբեջանին։ «Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լաչինի միջանցքը, որը իրավաքաղաքական հիմք ունի, չի կարող համարժեք լինել այն ճանապարհին որը  Հայաստանի իշխանությունները պատրաստվում […]

Սպեցի տղերքին մաքրուհու ֆորմա են տվել մեր պահած բանակի վրա հոխորտացողները. Հայկ Մամիջանյան

Սպեցի տղերքին մաքրուհու ֆորմա են տվել մեր պահած բանակի վրա հոխորտացողները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը ձեռքերը լվացել էր Փառուխում տեղի ունեցած բախումներից և ընդհանրապես Արցախից, իսկ հետո մանիպուլյացիաներ էր տարածում այդ ամենի մասին։ Պատգամավորի կարծիքով՝ իշխանության հայտարարությունների և գործողությունների հետևանքով այլևս  ոչ […]

Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա. Սեյրան Օհանյան

Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա, սակայն, ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վտանգի մասին խոսքերը կարող են մանիպուլացիոն լինել՝ «խաղաղության օրակարգը առաջ տանելու համար»։ «Այս իշխանությունները, փոխանակ ամրապնդեն մեր դիրքերը, մտածում են խաղաղության օրակարգի, հայելային հետքաշման մասին», – […]

Ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակ. ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց

Ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։ «Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի