23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ասել եմ՝ թույլ չեմ տալու իմ միջոցով քաղաքական որոշումներ ստանալ. դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ հորինված քրգործով. Ռուբեն Վարդազարյան

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր բացահայտեց, թե երբ ինքը իշխանության համար դարձավ անցանկալի։ «Այն պահին, երբ հասկացան, որ ես չեմ կատարելու պատվեր, ես չեմ քաղաքականացվելու, այդ պահից սկսած ես դարձա ոչ հարմար մարդ», – Ազգային ժողովում այսօր հայտարարեց նա։ Վարդազարյանը նշեց, թե ինքը իշխանության թշնամին չէ, չի արել այնպիսի մի բան, […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։  

Պատերազմի ընթացքում Դ-20 հրետանային դիվիզիոնի պետը սեփական կյանքը փրկելու նպատակով փախել է կրակային դիրքից, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել […]

««Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է «Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։ Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ««Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է». Արմեն Աշոտյան «Հայաստանը» պահպանել է […]

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «GALLUP International»

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։     «Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.     Միանշանակ հավանություն է տալիս – 6.9 տոկոս   ավելի շուտ հավանություն է տալիս – 15.6 […]

Իշխանությունը տարբեր միջոցներով ահաբեկում է գերիների ընտանիքներին, որ ձայն չհանեն․ Տիգրան Աբրահամյան

Առհասարակ ի՞նչ է արվում գերիների հետ վերադարձի համար, մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ կերպով օգտագործել այն բոլոր ռեսուրսները, որոնք կան: Ի՞նչ վիճակում են գերիների ընտանիքները: Սպաները, ովքեր պատերազմից հետո տարբեր քրեական գործերով քրեակատարողական հիմնարկներում են, ի՞նչ խնդիրեներ ունեն, ճի՞շտ հունով են ընթանում բոլոր այդ գործերը: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք «Պատիվ ունեմ» […]

Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու. Հայտարարություն

Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի […]

Հայաստանն էրմենիստան չի դառնալու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարսեցի քաջ Թաթուլի ու թուրք Տուղրիլ Բեկի պատմությունը: 1054թ. տեղի ունեցավ քոչվոր սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը Հայաստան,որը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը:   Թշնամուն համառորեն դիմադրություն ցույց տվեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի