21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Էլ քանի՞ մահ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։   «Էլ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում […]

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ․ Արարատի մարզպետ

Ադրբեջանական կողմը կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. տեղեկությունը 24 News-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նա նշել է, որ առայժմ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։  

Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը:   ԱՄՆ-ը ( Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար, քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը: «Յա, իրո՞ք», հարգելի ամերիկացիներ: Իսկ գուցե, մի թեթև էլ դատապարտեք Հայաստանու՜մ տեղի ունեցող իրավական «беспредел»-ը […]

Կիևը հրաժարվել է բացել Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքները

Ռուսական առաջարկին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար, այս դիրքորոշումը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։   «Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար», – ասել է նա ճեպազրույցում։   Հիշեցնենք՝ Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար։

Նիկոլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.   «Օրեր առաջ մամուլը գրեց, որ Նիկոլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք խզվել էին մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո։ Օմեգայի ղեկավարած ԱԳՆ-ն փաստացի չհերքեց այդ լուրը։   Հիշում եք, որ մեր սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը կացնահարած մարդասպանին Ալիեւը Ադրբեջանում հերոսացրեց։ Եվրոպական իմ […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՋՐԱԿՈՒՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը գտնվում է Իշխանագետի աջ ափին, Հադրութ շրջկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 64 կմ […]

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:   Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե […]

Աշխարհն այսօր խառն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իսկական եվրոպացին Շառլ դը Գոլն էր, ով կարողացավ ոչ ասել ամերիկյան պրոտեկտորատին։   Աշխարհն այսօր խառն է, իսկ Եվրոպան՝ առավել եւս։ Եվ դրա պատճառը գալիս է դեռեւս «սառը պատերազմի» տարիներից,երբ մայրցամաքային Եվրոպան աստիճանաբար իր սուվերենությունը զիջեց ամերիկացիներին։ Դեռեւս 1823-ին ԱՄՆ-ում հաստատվեց պետական հայեցակարգ,որի մասին […]

Ծնվել է Արփինե Հովհաննիսյանի առաջնեկը

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մայր է դարձել: Նա որդի է ունեցել:  Արփինե Հովհաննիսյանը 2020-ից ամուսնացած է «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հետ: Ի դեպ, երեխան լույս աշխարհ է եկել հենց Աստղիկ ԲԿ-ում:

«Այս տեսանյութը մտցրեք Նիկոլի առնվազն աչքը»․ Մելիք Ադամյան-2 տելեգրամյան ալիք

Մելիք Ադամյան-2 տելեգրամյան ալիքը տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այս տեսանյութը մտցրեք Նիկոլի առնվազն աչքը։ Նիկոլ Փաշինյանը եւ իր ծաղրածուները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի, մասնավորապես՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Նրանք ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եւ միջազգային հարթակներում այդ խնդիրը առաջ չեն մղում, այլեւ երկրի ներսում են լեզուները տեղավորել մի տաքուկ անկյունում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված