Արցախում անհանգիստ է, ի՞նչ մտադրություն ունի Ադրբեջանը

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի հետ կապված մեկ կարևոր բան պետք է շատ պարզ հասկանալ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները իրավիճակը հասցրել են մի կետի, որ Արցախի շուրջ անընդհատ լարվածության օջախներ են լինելու, սադրանքներ ագրեսիա։ Արցախի ներկայիս կարգավիճակը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունը, ադրբեջանական սադրանքների համար պարարտ հող է։ Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ […]
Մարտի 11-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Կատարվել է 2759 թեստավորում, առողջացել՝ 350 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 842 դեպք, որոնցից 407 933-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3707 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8568 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել, հաղորդում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. տուժածներ չկան: Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական […]
Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը: Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, […]
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ երկրի կառավարման ղեկը լրագրողների աջակցությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին անցավ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել ու մինչեւ այժմ էլ խոսում են ժողովրդավարական արժեքներից եւ լրատվամիջոցների թափանցիկությունից: Ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով մերօրյա իշխանավորներն ամբիոններից վերամբարձ տոնով հայտարարում են, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրենց մատուցած լրատվության […]
Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունն առաջիններից մեկը լքած նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը, որը զբաղվում է դասախոսական աշխատանքով, մեր լրագրողի հետ զրույցում վաստահեցրել է, որ չի զղջում իշխանության հետ կապերը խզելու համար։ «Ես դիրքորոշում եմ հայտնել պետության նկատմամբ ունեցած իմ պարտավորությունների շրջանակում»,- ասել է Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ առաջնորդվել է պետության շահով եւ սեփական խղճով։ Նա այժմ […]
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ սերտորեն համագործակցող թուրք-ադրբեջանական տանդեմը, որն ի դեպ նույն ձեռագրով սատարում է նաև Զելենսկիի իշխանությանը, Արցախ մտնող գազատարը պայթեցնելով, ըստ էության, քայլ է անում ՌԴ-ի դեմ, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են Արցախում։ Այս ագրեսիայի դեմ, ՀՀ գործադիրն ու օրենսդիրը հերթական անգամ աչք […]
Մարտի 9-ին ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ադրբեջանցիների կողմից Արցախի ուղղությամբ կրակոցները պայմանավորեց Փաշինյանի […]