21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կապիտուլյանտ Նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան․․․․ Բայց ախր մի քիչ էժանով չբարիշեցի՞ր էսքան արածներիդ դիմաց»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտ Նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան։ Լավ, եղածն էլ հատուկ հանձնարարություններով դեսպան է ընդամենը։ Պատերազմից հինգ պակաս հայտարարել, որ ամեն ինչ ընտիր է Արցախում, ողբերգությունից հետո կազմակերպել նիկոլի մեծարման երեկոներ,   ընտրություններից հետո խաղալ վերջին արտախորհրդական ընդդիմության դերը, անել ամեն ինչ միայն թե Նիկոլի դավաճանություններից շեղի […]

Փաստորեն «երրորդ ուղին» տանում է դեպի դեսպանի պաշտոն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Էդմոն Մարուքյանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն «երրորդ ուղին» տանում է դեպի դեսպանի պաշտոն»։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը։

Շարունակե՛ք պաշտպանությունը, միասին մենք հաղթելու ենք․ Զելենսկի

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածներ հասցնել մեր քաղաքներին։ Այս մասին իր հերթական ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Բայց մենք կվերականգնենք յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ուկրաինացու բնակարան։ Հիմա, քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք, պաշտպանենք քաղաքները, պաշտպանենք […]

Էդմոն Մարուքյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա:

Երիտասարդների նախաձեռնությունը տպավորիչ էր, մենք շատ բան իմացանք Հայաստանի պատմության մասին. ռուս զբոսաշրջիկ

Վերջին շրջանում, հատկապես՝ տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, ակտիվացել է դեպի Հայաստան զբոսաշրջիկների  հոսքը, ժամանողներն էլ առավելապես Ռուսաստանի Դաշնությունից են։   Հայաստանի Հանրապետական կուսակցության երիատասարդական կազմակերպությունն էլ մեր երկիրն ու պատմամշակութային օջախները զբոսաշրջիկներին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով նախօրեին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել: Նախապես սոցցանցերում իրազեկման ակցիա էին անցկացրել, հետո  մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանելով՝ զբոսաշրջիկներին հրավիրել էին […]

«Այս կարճ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ արդեն սխալվել եմ». Արդարադատության նախարար

«Ես գիտեմ, որ կառավարությունում քննարկումներ հաստատ կան, դրանց որոշ մասին ես ինքս եմ ականատես եղել, չնայած շատ ոլորտային քննարկումներ կառավարությունում կատարվում են՝ ըստ ոլորտների պատասխանատուների։ Սակայն ինքս ինձ իրավունք չեմ վերապահի նման հարցի շուրջ խոսեմ կառավարության անունից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։   Ըստ նրա՝ այս հարցերն […]

Բաքուն բացահայտել է Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը

Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։   «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման […]

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:   Վերաքննիչ դատարանը հրապարակել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով որոշումը: Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է. Թագուհի Թովմասյան․

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ադրբեջանցի զինվորականները, նրա խոսքով, թույլ չեն տալիս նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարի՝ ավելի վաղ վնասված հատվածին։ «Նրանք թույլ չեն տալիս վերականգնել այն։ Այդ պատճառով Արցախում տրանսպորտի հետ կապված խնդիրներ […]

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։   «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։   Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի