29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական՝ 12-րդ տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին […]

Սպասվում է Հռոմի Պապի այցը Հայաստան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, փետրվարի 16-20-ը տեղի ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը։ ԳՀԽ անդամներին տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. […]

Արտակարգ դեպք՝ Երևանում

Երեկ  ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ժամանել է նաև […]

Թշնամին սադրիչ գործողությունների է դիմել

Փետրվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Հրապարակվել է Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Բնականաբար առավել հետաքրքականը պայմանագրի հավելվածում հրապարակված ձեռքբերվելիք սպառազինության ցուցակն է. 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։ Իգլա-Ս […]

Ո՞ւր են «Իսկանդեր»-ները. Ժամանակ

Երեկ «Ինտերֆաքս» ռուսական գործակալության տարածած տեղեկությունից հայտնի է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողության վարկային համաձայնագրով Հայաստանի ձեռք բերելիք սպառազինության ցանկը: Ըստ այդմ՝ Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համակարգեր, «Իգլա» տեսակի զենիթահրթիռային կայաններ, նռնականետներ, զրահամեքենաներ, հրետանային այլ տեսակի կայաններ և այլ սպառազինություն: 200 միլիոն դոլարի վարկային այս համաձայնագիրը կնքվում է տասը […]

Սեւ ամպեր են կուտակվում. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է` ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին է: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» […]

Դրամն արժեզրկվում է

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեվորվել է  0.69 դրամով` դառնալով 495.88 դրամ, եվրոն`1.16  դրամով` դառնալով 552.26 դրամ: Ռուսական ոռւբլու գինը նույնպես բարձրացել է 18 լումայով եւ դարձել՝  6.60 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.88  Եվրո 552.26  ՌԴ Ռուբլի 6.60  

Սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից  տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Պաշտոնանկությունները` հաջորդ ամիս. Հրապարակ

«Մարզերի սոցիալական ծառայություններում եւ տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել։ Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին։ Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն։ Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի