Քննարկում ՀՀ կառավարությունում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները: Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ […]