11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը պետք է գնա զիջման. Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, այսօր խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, նշել է, որ իշխանությունը շտապում է, ինչը ցույց է տալիս այն, որ սկզբում հրապարակվեց մի փաստաթուղթ, հետո մի ուրիշ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվեց երրորդ տարբերակը։

«Ընտրական օրենսգրքի նախագիծը ցույց է տալիս, որ իշխանությունը անթաքույց ձգտում է պահպանել իր իշխանությունը, ինչպես ցանկացած երկրի իշխանություն։ Այդ պայքարի դրսևորումը գնալով ավելի կոշտ ձևեր է ընդունում։ Տեսե՛ք, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հետո ներկայացվել հասարակությանը։ Իշխանության համար կարևոր չէ՝ վստահությունը ավելացնո՞ւմ է իր նկատմամբ, թե պակասեցնում։ Իշխանությունը գնալով դառնում է ավելի ուժեղ այն մեթոդների մեջ, որոնք ինքն է թելադրում»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության և իշխանության քննարկման հիմնական թեմա դարձած՝ քվեարկությունից հետո ցուցակների հրապարակմանը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ինչ-որ չափով կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը, և դրա համար, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 6 դար պայքարել են քվեարկության գաղտնիության համար, բայց միաժամանակ պետք է այս հարցում իշխանությունը գնա զիջման»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ