01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սուր շնչառական վիրուսները նահանջում են /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված: «Բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման […]

Նախագահն այցելել է Գրականության և արվեստի թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: Թանգարանում Հանրապետության Նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ […]

ԻՊ-ը Ռուսաստանում ահաբեկչություններ է կազմակերպելու

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ է նախապատրաստել Ռուսաստանում։ Այդ մասին հայտնել է հակաահաբեկչական ազգային կոմիտեն, գրում է РИА «Новости»-ն։ «ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, որ ԻՊ զինյալների հատուկ ջոկատները Ռուսաստանի տարածքում ահաբեկչական ակտեր են նախապատրաստել։ Պարզվել է նաեւ, որ ջոկատի անդամները հիմնականում Հյուսիսային Կովկասից են, իսկ խումբը գլխավորում է Ահմեդ Չետաեւը՝ հայտնի ահաբեկիչ»,- ասել են կոմիտեից։

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Շարունակում է փակ մնալ  Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:  Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սենատի նախագահի հետ

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հունվարի 28-ին հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ: Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պիո Գարսիա-Էսկուդերոյին Իսպանիայի Սենատի նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով […]

Դիակ՝ հրդեհված բնակարանում

Հունվարի 28-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Արագածի 7-րդ թաղամասի 4/Ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Նշված բնակարանում հայտնաբերվել է միայնակ բնակվող, 1937 թ. ծնված Ժորա Ավալյանի այրված դիակը: Հանգամանքները պարզվում […]

Կառավարությունում քննարկվել են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է […]

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի պատրաստումը վստահել է Ժան Պոլ Կոստային

 Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ […]

Լրագրողների իրավախախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2015 թվականի զեկույցը: «Այս տարվա զեկույցն ամենահաստափորն է՝ 82 էջից է բաղկացած: Նման բան չի եղել ԽԱՊԿ գործունեության 13 տարիների ընթացքում: Դա պայմանավորված է նրանով, որ 2015-ը բարդ ու լարված տարի էր, […]

Շենքն էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել. վարչապետը բարկացավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդրվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի