08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ հրադադարի ստորագրումից 22 տարի անց Ադրբեջանն այսքան ուժեղացավ /վիդո/

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախյան պատերազմը՝ փորձելով սրընթաց հարվածով գրավել Արցախը, կամ գոնե դրա մի մասը … Ու թեև հայկական ուժերի շնորհիվ ադրբեջանական հարձակումը ձախողվեց, սակայն եկեք հասկանանք, թե ինչո՞ւ հրադադարի ստորագրումից 22 տարի անց Ադրբեջանը ուժեղացավ այնքան, որ որոշեց հետ վերցնել 1990-ականներին կորցրած տարածքները: Տեսանյութում ներկայացված են Ռուսաստանի կողմից վերջին տարիներին Ադրբեջանին վաճառված զինատեսակները, դրանց քանակն […]

Վտանգավոր է

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում: Եվ ուրեմն. – Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ […]

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում. հարուցվել է քրեական գործ

Երեկ` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու […]

Ապացուցեցին, որ այն տղաների զավակներն են, որ 1994-ին հաղթանակ են կերտել. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականի ժամանակ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների լուրերին, թե իբրև Մովսես Հակոբյանը ծանր վիրավոր է, ասաց, որ «ինչպես տեսնում եք ես ողջ ու առողջ եմ, ինձ սպանել կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետև ես բավական երկար  ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում և […]

Անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը. լատվիացի պատգամավոր

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում […]

Է՞լ ով Ղարաբաղում նկար չունի․ գնացե՛ք- նկարվեք- էկեք․․․

Վահե Ռոբեր Այվազյանը Ֆեյսբուքյան հարթակում գրառում է կատարել. «Է՞լ ով Ղարաբաղում նկար չունի: Գնացե՛ք-նկարվեք-էկեք: Որ թողեք հետո, էդքան «հայրենասիրական ու սրտաճմլիկ» լայքեր ու քոմենթներ չեք հավաքի: Հա, մեկ էլ «կանսերվի բանկեքով» նկարվե՛ք, ձեր լոգոյով արկղերին հենված նկարվե՛ք, ձեռքը զինվորի ուսին գցած նկարվե՛ք… Դրա փոխարեն յուրաքանչյուրդ ձեր գործն արե՛ք առանց «ռեկլամ» լինելու… Յուրաքանչյուրդ ձեր գործն արե՛ք […]

Փարիզում քրդերը ծեծել են ՀՀ դեսպանատան դիմաց ցույց անող ադրբեջանցիներին /վիդեո/

Փարիզում երեկ ՀՀ դեսպանատան դիմաց ադրբեջանցիներ են ցույցեր արել, սակայն ցույցի մասնակիցների վրա հարձակվել են քուրդ ցուցարարներ, երաժշտությունով մոտեցել, ծանր առարկաներ շպրտել ադրբեջանցիների վրա, ծեծել ու փախել են։ Քրդերը եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK առաջնորդի դիմանկարներով ու դրոշով։

Խռովելու ժամանակը չի

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ Մինսկի խմբից հրաշք առաջարկներ սպասել պետք չէ: ‹‹ՌԴ-ից  մեր սպասումները մեծ պիտի լինեին, քանի որ այդ երկիրը մեր դաշնակիցն է, բայց եղավ այսպես: Մոսկվայում կայանալիք՝ վարչապետների գագաթնաժողովին անդրադառնալով՝ պիտի ասեմ՝ խռոված դիրք ընդունելն,  ըստ իս, լուծում չէ: Կարծում եմ՝ պիտի մասնակցենք այդ գագաթնաժողովին: Ավելին՝ այդ գագաթնաժողովի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված