12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր /վիդեո/

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը […]

Մի քանի օր է կապիտան Կիրակոսյանը հանգիստ չի տալիս ինձ

Մի քանի օր է կապիտան Կիրակոսյանը հանգիստ չի տալիս ինձ: Նայեք նրա տիպիկ հայկական, գեղեցիկ ու կապուտաչյա աչքերին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի բնորոշած ազնվազարմ, հպարտ ու անվախ հայ սպայի աչքեր են: … ափսոս պարոն Կապիտան… Գրում է Սմբատ Ղահրամանյանը:

Բեռլինում կայացել է «Laureus» մրցանակաբաշխությունը․ մարզաշխարհի լավագույնների անուններն արդեն հայտնի են

Բեռլինում կայացել է «Laureus» մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխությունը առավել հայտնի է որպես սպորտային «Օսկար» Ստորև ներկայացնում ենք մարզաշխարհի «օսկարակիրներին»։ Տարվա մարզիկ Նովակ Ջոկովիչ – թենիս Տարվա մարզուհի Սերենա Ուիլյամս – թենիս Տարվա թիմ Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքական Տարվա վերադարձ Դեն Քարտեր – ռեգբի Տարվա առաջընթաց Ջորդան Սփայթ – գոլֆ Տարվա լավագույն սահմանափակ հնարավորություններով մարզիկ Դանիել Դիաս […]

Անհավանական․ ինչպես է սկսվել ձեր կյանքը /ֆոտոշարք/

Աշխարհում տեղի ունեցող մեծագույն հրաշքը մարդու կյանքն է, այն, թե ինչպես է սկսվում այդ կյանքը։ Այս լուսանկարներն ավելի քան խոսուն են։ Մարդկային էմբրիոնը՝ բեղմնավորումից 4 օր անց։ Հղիության 5-6-րդ շաբաթ 7-րդ շաբաթ Հղիության 10-րդ շաբաթում սկսում են ձեւավորվել ոտքերը 12-րդ շաբաթ 16 -րդ շաբաթ 18-20 շաբաթում պտուղը սկսում է ծծել բութ մատը 6 ամսական հղիություն […]

Կովի՝ ձեր հայրենասիրությամբ հայրենիքը պատկերացրեք որպես անսահման յոնջայի դաշտ. Վանո Սիրադեղյան

Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է» Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։ Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության […]

Մի կերպ փրկել եմ երեխաներին. թալիշեցի կինը իր տան ավերակների մոտ է/վիդեո/

«Փախեփախի ճանապարհին մտածում էինք՝ ոնց երեխաներին կենդանի հանենք Թալիշից»,-ասում է թալիշեցի երիտասարդ կինը, ով չի ցանկանում ներկայանալ անունով: Ասում է, որ ոչ մի բան չեն  հասցրել վերցնեն ու մի կերպ փրկել են երեխաներին: «Հիմա հետ եմ եկել տուն ու ամբողջ տունս ավիրված է ու թալանված: Ուզում էի գոնե ամուսնուս տեսնել, բայց ինքն էլ պոստի է ու […]

18 մթերք, որոնք կանխում են ծերացումը

1.Սև շոկոլադը 2.Թեյը 3.Սուրճը 4.Խնձորը 5.Սև հաղարջը 6.Մոշը 7.Բոկոլին 8.Գիլասը 9.Լոլիկը 10.Խաղողը 12.Նարինջը 13.Դեղձը 14.Մորին 15.Ապանախը 16.Սոխը 17.Ելակը 18.Հացամթերքը Մասնագետները նշում են,որ օրինակ՝ մսամթերքը, ծովամթերքը և կաթն ապահովում են մեր օրգանիզմի կալորիականության, ճարպերի ու սպիտակուցների անհրաժեշտ քանակը, ապա ցանկում տեղ գտած մթերքներիի տեսակները երկարացնում են բջիջների կյանքն ու օգնում երիտասարդ մնալ:

Ավազակային հարձակում երևանյան դեղատան վրա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության […]

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի