26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եղանակը` առաջիկա օրերին

Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով:  

Անջելինա Ջոլին՝ գունատ ու նիհարած․ ինչ է կատարվում դերասանուհու հետ /ֆոտո/

Հասարակությանը չի դադարում անհանգստացնել դերասանուհի Անջելինա Ջոլիի վիճակը։ Մամուլում պարբերաբար լուրեր են տարածվում, որ Ջոլին մահացու հիվանդ է, անորեքսիա ունի եւ այլն։ Դերասանուհու ներկայացւոցիչներն էլ համառորեն հերքում են այդ լուրերը, սակայն մի բան ակնհայտ է՝ Ջոլին աչքի առաջ հալումաշ է լինում։ Օրերս դերասանուհուն նկարել են պապարացիները, նկարներում դերասանուհին շատ նիհարած ու գունատ տեսք ունի։   […]

Անիի Աղջկաբերդի վանական եկեղեցու արձանագրությունը

Անիի Աղջկաբերդի վանական եկեղեցու արձանագրությունն է ներկայացրել մշակութաբան Սամվել Կարապետյանը: ա) մինչ 1960-ական թթ., բ) փլատակների մեջ 2005 և 2013 թթ.-ին գտնված երեսապատի թվով 10-ն արձանագիր քարերը` տեղադրված նախկին լուսանկարի վրա, գ) գրչանկարն ըստ հին և նոր լուսանկարների Հավելենք, որ ըստ գրչաոճի (առաջին տողը խոշոր, մնացյալը միջին տառաչափերով) և գրչագրական այլ տվյալների սա ևս հեղինակել […]

Կարելի է արդյոք քահանայից Սուրբ Հաղորդություն վերցնել եւ տուն տանել

Ս. Հաղորդությունը չի կարելի վերցնել քահանայից: Ս. Հաղորդությունը սրբություն է՝ մեր Տիրոջ ճշմարիտ Մարմինն ու Արյունը, որին կարող է դիպչել միայն քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականը: Նույնիսկ Եկեղեցու ավելի խոնարհ աստիճանի սպասավորները՝ դպրից մինչև սարկավագ, իրավունք չունեն Ս. Հաղորդությունը ձեռքով վերցնել կամ ուրիշին տալ: Աղբյուրը` armchurch.info

Նժդեհի մեծությունը կայանում է նրանում, որ նա ինչպես խոսել է, այդպես էլ ապրել է. Շարմազանով /վիդեո/

Այսօր Նժդեհի արձանի բացմանը ներկա էր  նաև ԱԺփոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հույս հայտնես, որ Նժդեգի հուշարձանը կլինի երևանցիների, հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը: ԱԺ փոխխոսնակը շեշտեց` չկա կյանքի մի ոլորտ` եկեղեցուց սկսած, վերջացրած մանկավարժությամբ, որտեղ  Նժդեհն իր ծանրակշիռ խոսքը ասած չլիներ: Շարմազանովը նշեց` Նժդեհի մեծությունը կայանում է նրանում, որ ինչպես  խոսել է, այդպես էլ ապրել է: […]

Բացարկ ՀՔԾ-ին

Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել ՀՔԾ ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը անվստահություն և բացարկ հայտնելու համար: «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը տարածել է Անիի բացարկի տեքստը, որում ասվում է. «Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ձևավորված անվստահությունից, որն ունի իր հաստատուն հիմքերը, բացարկ եմ հայտնում Հատուկ […]

ԳԱԼԱ կուսակցություն էլ կունենանք

2016 թվականի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին Գյումրի քաղաքի «Նանէ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների սրահում (հասցե`ՀՀ, ք.Գյումրի 3103, Գարեգին Նժդեհի փող., 1/5) տեղի կունենա ԳԱԼԱ քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը: «Գաղափարակից լիբերալների ալյանս(ԳԱԼԱ)» կուսակցության ձեւավորման նպատակն է ժողովրդի շահերից բխող ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացումը, լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների անկաշկանդ իրացումը, մամուլի ազատությունը եւ գործարար […]

Ինչու՞ Նժդեհի արձանը նրա անունը կրող հրապարակում չտեղադրվեց․ Տարոն Մարգարյանի պարզաբանումը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դուր է գալիս Գարեգին Նժդեհի՝ այսօր բացված արձանը։ «Երեւանի սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը ինձ համար հպարտություն է: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, որի մասին վերջին շրջանում խոսակցություններ եղան, ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ. ամեն մարդն իր կարծիքն ունի եւ քանդակագործին, լսելով, թե ինչ կերպար է տեսել, հասկանում եմ, որ […]

Հայաստան-Գվատեմալա. բուքմեյքերական կանխատեսումներ

ԱՄՆ-ում Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի հավաքականի հետ: Նշենք՝ William Hill բուքմեյքերական գրասենյակը 2 թիմերի հաղթանակն էլ գնահատում է 2.8 գործակցով: Ոչ ոքիի գործակիցն էլ 2.9 է: Հիշեցնենք՝ Հայաստան-Գվատմալա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա  մայիսի 29-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 07:00-ին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի